Ագրեսիվ երեխաներին հարկավոր է կերակրել ձկով. գիտնականներ
ՀասարակությունՓենսիլվանիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ օմեգա 3 ճարպաթթու պարունակող հավելումներով երեխայի սննդակարգի հարստացումը կօգնի ընդհամենը մի քանի ամսվա ընթացքում հաղթահարել երեխայի մոտ առկա ագրեսիան: Ինչպես նշում է gogetnews.info-ն, գիտնականները իրականացրել են երեխայի պահվածքի վրա սննդակարգի ազդեցության վերաբերյալ մի շարք հետազոտություններ: 1-ին հետազոտությանը մասնակցել են Մավրիկիում ապրող դեռահասները: Մասնակիցների մի մասը կես տարի շարունակ ընդունել են օմեգա 3 ճարպաթթու պարունակող հավելումներ, իսկ մնացածի սննդակարգը որևէ կերպ չի փոփոխվել: Օմեգա-3 ընդունած դեռահասների մոտ ագրեսիայի ու հակասոցիալական վարքի մակարդակը զգալիորեն նվազել է: