Գիտնականներ. Կանաչ լույսը քնացնում է, իսկ կապույտը՝ առույգացնում
ՀասարակությունՏարբեր գույների լուսավորությունները ազդում են քնելու ցանկության վրա: Օրինակ կանաչ լույսը քնացնում է, հայտնում է «Ռոսբալտը»:
Հետազոտողները ուսումնասիրել են տարբեր գույների լուսավորության ազդեցությունը մկների վրա: Կանաչ լույսի ներքո մկները արագ քնել են՝ մոտ 1-3 րոպեից: Կապույտի ազդեցության տակ մկները քնել են 15-19 րոպե հետո, իսկ մանուշակագույնի ազդեցության տակ՝ 5-10 րոպեից:
Մկները գիշերային կենդանիներ են, այսինքն օրվա մութ ժամերին նրանք շատ ակտիվ են: Դրա համար էլ մարդկանց կանաչ լույսը հավանաբար ոչ թե կքնացնի, այլ հակառակը՝ կթարմացնի: Իսկ կապույտ լույսը բարձրացնում է սթրեսի հորմոնների մակարդակը, այսինքն նույնպես խանգարում է քնելուն: Այդ ուղղությամբ փորձերը կշարունակվեն: