Մանչեսթեր Սիթին համաձայնել է վճարել Ատլետիկի պաշտպանի հրաժարագինը
ՍպորտԲիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Էմերիկ Լապորտը կտեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Սիթի»,- վստահեցնում է իսպանական Marca-ն:
Ըստ աղբյուրի՝ բանակցությունները ձգձգվել են բասկյան ակումբի կողմից պահանջված գումարի պատճառով:
Նշվում է, որ «քաղաքայինները» համաձայնել են վճարել վերջինիս հրաժարագինը, որը կազմում է 50 մլն եվրո:
Այսպիսով, ֆրանսիացին կդառնա հերթական թանկարժեք ձեռքբերումը «Մանչեսթեր Սիթիի» համար: