18-ամյա ավստրալացին Վախի հրվանդանում լավագույնն է ճանաչվել
ՍպորտՍիդնեյի շրջանում գտնվող Վախի հրվանդանում տեղի է ունեցել Էքստրեմալ սերֆինգի ամենամյա առաջնությունը: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, այս անգամ ալիքներն ամենաբարձրն են եղել՝ մրցաշարի անցկացումից ի վեր:
18-ամյա ավստրալացի Ռասսել Բիրքն իր տարիքի համար ցուցադրել է անհավանական հնարքներ: Նա եզրափակչում շրջանցել է ալիքներ հայտնի որսացողներ Քոբի Աբբերթոնին, Ռայան Հիփվուդին և Ջեյմս Ադամսին՝ արժանանալով հաղթողի տիտղոսին:
Բիրքը ստացել է գրեթե ամենաբարձր գնահատականը՝ 19,97 միավոր: