Ազնվամորիով պաղպաղակ
Lifecooks.am-ը գրում է.
Բաղադրիչներ
- ազնվամորի - 300գր
- խտացրած կաթ - 200մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300մլ
Պատրաստման եղանակ
- Տան պայմաններում պատրաստվող այս համեղ պաղպաղակը կստացվի նույնիսկ սկսնակների մոտ՝ շատ արագ և հեշտ: Այն չի պարունակում ձու, ուստի, եթե չսառեցնեք ստացված զանգվածը, կստանաք հիանալի թեթև մրգային աղանդեր: Իսկ ազնվամորու փոխարեն, բնականաբար, կարելի է օգտագործել ցանկացած հատապտուղ՝ կախված Ձեր համային նախասիրություններից:
- Ազնվամորին լցրեք բլենդերի մեջ, ապա խառնեք այն մինչև պյուրեի ստացումը: Ստացված պյուրեն անցկացրեք մաղով, որպեսզի ազատվեք կորիզներից: Պյուրեի վրա լցրեք խտացրած կաթը և խառնեք:

- Ստացված զանգվածը ծածկեք ցելոֆանով և տեղափոխեք սառցարան, որպեսզի պյուրեն մասամբ սառչի (ինչպես պատկերված է նկարում):

- Սառնարանից նոր հանված սերուցքը լավ հարեք մինչև պինդ փրփուրի առաջացումը, ապա ավելացրեք պյուրեն և շարունակեք հարել:

- Հարեք զանգվածը մինչև միատար և կրեմանման դառնալը, ապա կրկին փակեք ցելոֆանով և տեղափոխեք սառցարան 1 ժամով:

- Այնուհետև կրկին հարեք զանգվածը, որպեսզի պաղպաղակի մեջ սառույցի մանր կտորներ չմնան և նրա կոնսիստենցիան դառնա հարթ և թեթև:

- Տեղափոխեք պաղպաղակը սառցարան 3 ժամով մինչև վերջնական սառչելը:

Այնուհետև ազնվամորիով պաղպաղակը տեղափոխեք մատուցվող սպասքի մեջ և վայելեք այն:
Ի դեպ, եթե դեռ չունեք պաղպաղակից գնդիկներ ստանալու գդալ, ապա ճիշտ ժամանակն է գնել այն, քանի որ այս գդալն օգտագործվում է նաև այլ ուտեստների ձևավորման համար, օրինակ ֆրանսիական սորբե աղանդերի: