Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մեկնարկում է. հովանավորում է «Կոկա-Կոլա»-ն
ՍպորտՖրանսիայի մայրաքաղաքում այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիա-Ռումինիա հանդիպմամբ կմեկնարկի ֆուտբոլային տոնը՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը, որը կտևի ուղիղ 1 ամիս: Հանդիպումները կկայանան Ֆրանսիայի մի շարք քաղաքների՝ Փարիզի, Բորդոյի, Լիոնի, Մարսելի, Լիլի, Նիսի, Սենթ Էթիենի, Թուլուզի և Սեն Դենիի մարզադաշտերում:
Տարիներ շարունակ «Կոկա-Կոլա» ընկերությունը հովանավորում է ֆուտբոլի Աշխարհի և Եվրոպայի գավաթների խաղերը: 1978-ից ի վեր ընկերությունը ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական գործընկերն է, իսկ 1988-ից՝ Եվրոպայի գավաթների խաղերինը: Ամբողջ աշխարհով մեկ ընկերությունն ամեն առաջնությանն ընդառաջ տարատեսակ խաղարկություններ է կազմակերպում՝ հանրության հետ կիսելով տոնական տրամադրությունը:
Ինչպես և ամբողջ աշխարհում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունն էլ մրցաշարին ընդառաջ ավանդական խաղարկություն էր կազմակերպել, որը մեկնարկել էր դեռ մայիսի 2-ին ու ավարտվելու է հուլիսի 15-ին: Խաղարկության գլխավոր մրցանակը հուլիսի 2-ին ֆրանսիական Բորդոյում կայանալիք Եվրո-2016-ի քառորդ եզրափակչի խաղերից մեկի 5 ուղեգրերն էին, որոնց հաղթողներն արդեն հայտնի են ու պատրաստվում են ուղևորության:
Ուղեգրերից բացի խաղարկվում են նաև ֆիրմային բաժակներ, գլխարկներ, գնդակներ և սպորտային պայուսակներ: Խաղարկության մեկնարկից հետո արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվը 135.000 է: