Եկատերինբուրգի օդանավակայանում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել
ՀասարակությունՀարավային Սախալինից Մոսկվա չվերթն իրականացնող ուղևորափոխադրող Airbus A320 օդանավը, ուրբաթ արտակարգ վայրէջք է կատարել Եկատերինբուրգի օդանավակայանում՝ սրահում տեղի ունեցած վեճի պատճառով, հայտնում է «РИА Новости»-ն:
«Օդում ուղևորներից մեկն իրեն ագրեսիվ է պահել, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել օդանավն իջեցնել Եկատերինբուրգում», - ասել է գործակալության զրուցակիցը:
Կարգազանցը հանձնվել է ոստիկանությանը, իսկ ինքնաթիռը թռչել է Մոսկվա: