Ինքնաթիռն անհետ կորել է Մեծ Բրիտանիայի ափերին
Ուշադրության կենտրոնումԹեթև շարժիչով ինքնաթիռը, որը տեղափոխում էր երկու մարդ, անհետ կորել է Ատլանտիկայում, Մեծ Բրիտանիայի ափերին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օդանավն անհետացել է ռադարներից անցյալ գիշեր: Ինքնաթիռում երկու մարդ է եղել:
Փրկարարները փնտրում են ինքնաթիռը, սակայն աշխատանքները բարդացնում են վատ եղանակային պայմանները: