Էրդողանին թույլ չեն տվել «ազատ շնչել» Մուհամեդ Ալիի հողարկավորությանը
ՄիջազգայինԱյսօր ԱՄՆ-ում տեղի կունենա լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալիի հողարկավորության արարողությունը:
Թաղմանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկա է եղել արարողակարգի մի հատվածին, սակայն առանց մասնակցելու հողարկավորությանը՝ հեռացել է ԱՄՆ-ից:
Բանն այն է, որ Էրդողանը ցանկացել է լեգենդար բռնցքամարտիկի դագաղի մեջ դնել մուսուլմանական սուրբ կտոր, սակայն կազմակերպիչները նրան մերժել են:
Էրդողանը խնդրել է, որ թաղմանը Թուրքիայի կրոնական գործերի կառավարիչը`Մեհմեդ Գյորմեզը Ղուրան կարդա, սակայն կրկին մերժվել է: Այս մասին գրում է Sözcü պարբերականը: