ՌԴ ԱԳՆ-ն խոստացել է փոխադարձ միջոցներով պատասխանել ԱՄՆ-ի նավերի՝ Սև ծով մուտքին
HeaderՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի ղեկավար Անդրեյ Կելինը խոստացել է միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Սև ծով ԱՄՆ-ի նավերի մուտքին: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ ամերիկյան նավերի տեղաշարժման մեջ ոչ մի նոր բան չկա, սակայն դա տեղի է ունենում Վարշավայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին և հանգեցնում է հարաբերություններում լարվածության:
Հունիսի 6-ին ամերիկյան USS Porter DDG 78 հրթիռային ականակիր նավը Սև ծով է մտել՝ ՆԱՏՕ-ի «Atlantic Resolve» խորագրով զորավարժություններին մասնակցելու նպատակով:b