Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է Էրդողանին
ՄիջազգայինԵվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները: Այս մասին ասված է Էրդողանին հասցեագրված նամակում, գրում է Spiegel-ը:
«Պատգամավորները, որոնք իրենց մանդատի շրջանակներում են գործում, անկախ քաղաքական հարցերում եղած որեւէ տարաձայնությունից, երբեք չպետք է ահաբեկիչների հետ համեմատվեն»,- ընդգծել է Շուլցը:
«Նման մոտեցումը տաբուների խախտում է, ինչը ես վճռականորեն դատապարտում եմ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո Էրդողանը բանաձեւին կողմ քվեարկած Բունդեսթագի թուրք պատգամավորներին մեղադրել էր Գերմանիայում PKK-ի համար աշխատելու մեջ: