Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Ռուբլին թանկանու՞մ է Մերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա Իսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Հրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա


Հետաքրքիր բացահայտումներ Մկոյի ընտանիքի մասին

Life

Blognews.am-ը գրում է .

Exclusive

BlogNews-ն օրերս հյուրընկալել էր դերասան Մկրտիչ Արզումանյանին: Նրա հետ հետաքրքիր, անկեղծ զրույց ենք ունեցել ընտանիքի, երեխաների մասին։ Դերասանն առանձնակի քնքշությամբ է խոսում ընտանիքի մասին. տունն այն անկյունն է, որտեղ նա լիարժեք հանգստություն է գտնում։ 

  

-Մկո, վերջին շրջանում անընդհատ խոսվում է Ձեր չփոխվելու ֆենոմենի մասին։ Իսկապես, շոու բիզնես այն եզակի մարդկանցից եք, ով չմեծամտացավ՝ չնայած մեծ հաջողություններին, բայց վստահաբար փոխվել եք. տարիները յուրաքանչյուրին են փոխում։ Ի՞նչ հատկանիշներ եք կորցրել, ի՞նչ եք ձեռք բերել։

-Այո, իհարկե։ Իմ մեջ ստիպված զարգացրի կազմակերպչական ջիղը, նաև՝ ավելի դիմացկուն եմ դարձել, ավելի արագ եմ կողմնորոշվում։ Առաջ կարող էի օրերով մտածել մի խնդրի մասին, հիմա կարող է 5 րոպե մտածեմ ու վերջնական որոշում  կայացնեմ։

Կորցրել եմ ամաչկոտությունս։ Ես չափազանց ամաչկոտ էի, ինձ չէի պատկերացնում ոչ բեմում, ոչ էլ առավել ևս ֆիլմերում։ Հիմա էլ նույն հուզմունքով եմ բարձրանում բեմ, ոտքերս անջատվում են մարմնիցս, բայց դա երևի լավ է։

-Էմոցիոնա՞լ եք։

-Ավելի շատ զգացմունքներս ներս գցող եմ։ Պահեր կան, երբ էմոցիոնալ եմ, պահեր կան, երբ ուզում եմ մենակ մնալ ու լիցքաթափվել։ Միայնակ ժամանակ կարող եմ բարձր խոսել, գոռալ, որ միջիցս դուրս գա բացասական էներգիան։

-Հատկապես, երբ գործունեությանդ դաշտն անընդհատ առնչվում է մարդկանց հետ, մենակ մնալու ցանկությունն առաջնային պահանջմունք է դառնում։ Հաճա՞խ եք մենակ մնալու կարիք ունենում։ Սիրո՞ւմ եք մենակությունը։

-Ոչ հաճախ. պահեր կան, երբ պետք է շփվես մարդկանց հետ, որպեսզի ինչ-որ խնդրի լուծում ստանաս, պահեր էլ կան, երբ խնդրի լուծումը քո մեջ է և այն կարող ես գտնել միայն քեզ հետ մենակ մնալով։

Սիրում եմ մենակ մնալ։ Երբ պարապում կամ կարդում եմ, այդպես ավելի եմ կենտրոնանում, ոչինչ չի շեղում ինձ։

-Ընտանիքում է՞լ եք փակ այդ առումով։

-Այո, իհարկե։ Չեմ ցանկանում ուրիշներին վնասել իմ բացասական էմոցիոներով։ Հնարավոր է՝ ես շատ հոգնած լինեմ և չհասկանամ՝ այդ պահին որքան ջղայնացած եմ, սակայն  ո՛չ կինս, ո՛չ երեխաներս մեղավոր չեն, որ ես այդպիսի գրաֆիկ ունեմ։ Պահ է գալիս, երբ ես փորձում եմ ինձ միայնակ թողնել, որ վերադառնամ իմ նորմային։

-Կատակն աշխատանք է. քանիցս նշել եք։ Հայտնիների կյանքը ցույց է տալիս, որ կատակերգուների մեծ մասն իրականում տխուր մարդիկ են լինում, քանի որ երբ անընդհատ ծիծաղ ես պարգևում մյուսներին, այդ ֆոնին ավելի սուր ես զգում քո խնդիրները։

-Ես չէի ասեի՝ տխրություն, ավելի շատ լրջություն կա իմ մեջ։ Ես այդ ամենին վերաբերում եմ իբրև իմ աշխատանքի։ Որոշ մարդիկ, ելնելով իրենց խառնվածքից, անընդհատ փորձում են կատակներ անել, չեմ ասում՝ դա վատ է, բայց կարծես ապացուցես, որ դու կատակերգու ես։ Կարծում եմ՝ դա նաև բարդույթների հետ է կապված, թե տեսեք՝ ես հումորի ներկայացուցիչ եմ։ Չէ, ես աշխատանքից հետո հանգստանում եմ։ Այնպես չէ, որ հատուկ փորձում եմ լուրջ երևալ, որ մարդիկ չմտածեն՝ հումորի ասպարեզում եմ, ուրեմն անլուրջ եմ, ուղղակի ես հանգստանում եմ աշխատանքից հետո։ Խնջույքների հաճախ չեմ գնում, բայց երբ գնում եմ, մարդիկ ինձանից ինչ-որ բան են սպասում, բայց ես ուղղակի չգիտեմ այդ պահին ինչ ասել։ Նույնիսկ կենացներն ինձ մոտ լավ չեն ստացվում։ Ես գերասդասում եմ այդ ամենը վայելել՝ կողքից տեսնել, լսել ու, ամենակարևորը, հանգստանալ։

-Ձեր ընտանեկան հանգիստն ինչպե՞ս եք կազամկերպում։

-Երբ մենք միասին ենք, դա արդեն հանգիստ է՝ անկախ նրանից՝ կլինենք տա՞նը, թե՞  կորոշենք ինչ-որ տեղ գալ։ Շատ ենք սիրում Սաղմոսավանքն ու հաճախ ենք լինում այնտեղ։ Սիրում ենք ճանապարհորդել, հաճախ ուղղակի նստում ենք մեքենան ու մի տեղ գնում՝ ճաշելու, սակայն նույնիսկ երբ ուղղակի բոլորս այդ պահին տանն ենք, իրարից բավականություն ենք ստանում, արդեն հանգստանում ենք։

-Մկո, հայրեր և որդիներ կոնֆլիկտը միշտ կա։ Մեր օրերում դա ավելի սրված է, քանի որ մեծ փոփոխությունների ժամանակշրջանում ենք։ Հայր լինելը լուրջ պատասխանատվություն է. Ձեր դուստրը 15 տարեկան է՝ դեռահասության ամենաբարդ շրջանում, որդին արդեն 8 տարեկան է։ Այս փուլերում շատ կարևոր է ծնողի ազդեցությունը։ Որպես հայր՝ ի՞նչն է Ձեզ համար ամենաբարդը։

-Ավելի շատ կինս փորձում է ընկերություն անել աղջկաս հետ, ես՝ որդուս, բայց այնպես չէ, որ մասնակից չենք յուրաքանաչյուր իրադարձության, ուղղակի այդպես է ձևավորվել։

Բացասական երևույթներ միշտ լինում են թե՛ դպրոցում, թե՛ կյանքում, սակայն շատ կարևոր է ծնողի արագ կողմնորոշվելն ու արձագանքելը, որպեսզի երեխան չպարփակվի իր մեջ։ Որպեսզի երեխայիդ արագ դուրս բերես այդ իրավիճակից, պետք է լինես նրա ընկերը, որ վստահի քեզ։

-Բոլորն են ասում, որ պետք է ընկերներ լինել, բայց ոչ բոլորին է դա հաջողվում։ Կարողանո՞ւմ եք ընկերներ լինել։

-Որոշ դեպքերում այո, որոշ դեպքերում խնդիրներ են առաջանում։ Յուրաքանչյուր տարիք իր դժվարություններն ունի։ Երբեմն ծնողներն ասում են՝ երբ պիտի մեծանաք, խնդիրները վերջանան, իրականում երբ երեխաները մեծանում են, այլ խնդիրներ են առաջանում, բայց մինչ օրս կարողացել ենք ճիշտ կողմնորոշվել։

-Ստացվո՞ւմ է իրենց հավասար քայլել, ի վերջո, սերունդների տարբերություն կա։

-Իհարկե, դա շատ բարդ է, որովհետև իրենց ու քո ինֆորմացիաները տարբեր են։ Որոշ բաներ կան, որ ինձ համար անընդունելի են, իրենց համար՝ սովորական։ Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ դու երեխայիդ վստահես, երեխադ էլ՝ քեզ։

-Խի՞ստ եք։

-Չէի ասի. ոչ կինս, ոչ էլ ես խիստ չենք, ուղղակի փորձում ենք շատ նուրբ վերաբերմունքով պահել այդ բալանսը։ Կարծում եմ՝ խստությունն էլ իր բացասական հետևանքներն ունի. եթե մարդը ներքուստ սիրում է ազատություն, կապ չունի՝ 8 տարեկան է, թե՞ 14, պիտի փորձի ազատ լինել, իսկ խստությունը կարող է շատ ավելի լուրջ հետևանքների բերել։

- Ձեր երեխաներին իրենց էներգետիկայով ավելի շատ Ձե՞զ են նման, թե Ձեր կնոջը։

-Երկուսն էլ շատ նման են և՛ ինձ, և՛ Աննային, կարելի է ասել՝ հավասարապես նման են մեզ, դա անբացատրելի բան է։

Վստահ կարող եմ ասել, որ տղաս ապրում է այն ամենով, ինչով ես զբաղվում եմ։ Ամեն ինչ կլանում է ու փորձում ինքն իր հումորը կառուցել, տեսնում եմ, որ շատ լավ մտածողություն, երևակայություն  ունի։ Ինքն իր մասին դեռ կասի, վստահ եմ։ Աղջիկս էլ է ստեղծագործ. սիրում է նկարել, երգել, խորացված զբաղվում է այդ ամենով։

Ես շատ ուրախ եմ, որ իրենք ուղղակի խելագարվում են իրար համար։ Ես շատ բան եմ սովորում երեխաներիցս, շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունեմ։ Առհասարակ, շատ բան պետք սովորել երեխաներից, իրենց անմեղ վիճակից, ուղղակի նայես, տեսնես իրենք ոնց են անում, ու դու էլ նույնն անես՝ բնականաբար, խորհուրդ տալով ու ուշադիր լինելով իրենց  քայլերին։

-Մկո, 17 տարի է՝ ամուսնացած եք։ Մի կողմից համատեղ կյանքը շատ հեշտ է դառնում, որովհետև կես խոսք, կես հայացք, կես ակնկարկ ու իրար հասկանում եք, մյուս կողմից՝ ընտանիքը շատ բարդ ինստիտուտ է և այն պահպանելու համար ամուր հիմքեր են պետք։ Ձեր ընտանիքի կայունության գրավականը ո՞րն եք համարում։

-Իսկապես, դա բարդ բան է։ Սխալ կլինի, եթե ասեմ՝ մեզ մոտ ամեն ինչ իդեալական է։ Բոլորս էլ ունենում ենք լարված պահեր, երբ ինչ-որ բանի հետ մեկս համաձայն է, մյուսս՝ ոչ, սակայն դերերի ինչ-որ վերաբաշխում է եղել, որը մեզ օգնում է։ Մենք հատուկ չենք որոշել՝ սա ես եմ անում, սա քեզ վրա է, ուղղակի կինս ապահովում է թիկունքը, և ես հանգիստ եմ, որ տանն ամեն ինչ լավ է։ Ես զբաղվում եմ իմ աշխատանքով, որը կարող է տևել 24 ժամ։

Ժամանակներ են լինում, երբ միշտ քնած եմ տեսնում բոլոր հարազատներիս, որովհետև այդքան ուշ եմ տուն գնում։ Առավոտյան այդ 15 րոպե տևող շփումն ինձ այնքան էներգիա է տալիս, որ ես մինչև մյուս օրը դիմանում եմ։

Մի տան մեջ ենք, սակայն կարոտում ենք իրար, բոլորն արդեն համակերպվել են, բայց դա շատ բարդ է, դու էլ ես ուզում երկար ժամանակ անցկացնել հարազատներիդ հետ։ Նույն «Պլուս մինուսի» ժամանակ կարիք ունեի անընդհատ ընտանիքիս հետ շփվելու, խոսելու, խորհորդ հարցնելու, որովհետև դա ինձ էներգիա է տալիս։

-Աննայի համար բարդ չէ՞ր սովորել այս տեմպին ու գրաֆիկին։

-Մենք հաճախ ենք խոսում այդ թեմայով՝ էլի գնալու ես, ուշ գաս, բայց երկուսս էլ հասկանում ենք, որ հնարավոր չէ ստեղծագործ մարդու աշխատանքն այլ կերպ լինի ու հաջողությունը դրանում է։ Բարդ էր, բայց վաղուց սովորել է, որ չես կարող պլանավորել, որ ժամը 6-ից հետո անցկացնելու ես ընտանիքիդ, ընկերներիդ հետ։ Ես կարող է տարիներով չտեսնեմ ընկերներիս, բայց մի բառով, նախադասությամբ իրարից տեղեկացված լինենք։ Կոպիտ ասած՝ բոլորն ինձնից ձեռ են քաշել։

-Ծնողները միշտ փորձում են երեխաներին տալ այն, ինչ չեն ունեցել։ Ի՞նչ եք փորձում տալ Ձեր երեխաներին։

-Եթե խաղալիքների տեսքով խոսենք, եթե հնարավորություն ունես, պիտի երեխայիդ համար ապահովես ամեն բան, բայց այնպես, որ նա գնահատի այն, ինչ ունի։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին, ես մի քիչ երես եմ տալիս երեխաներին, կինս ասում ՝ չէ, թող իմանան, որ դժվար է հասնել դրան։ Ես էլ եմ համաձայն, որ երեխայի մեջ պետք է սերմանել, թե ինչպես կարելի է աշխատել, հասնել մի բանի, բայց որոշ դեպքերում մի քիչ «թուլանում» եմ, որոշ դեպքերում՝ խիստ եմ լինում։

Ես փոքր տարիքում գնացք ունենալու մասին էի երազում, հայրս իրականացրեց երազանքս. ունեցա գեղեցիկ գնացք, հետո՝ գնացքներ, դրանցով ապրում էի։ Մեքենաների կոլեկցիա էի հավաքում, ամեն անգամ գործուղման գնալիս հայրս մի նոր մեքենա էր բերում։ Այն մինչև հիմա պահպանվել է, երբ Ալիկը գնում է Գյումրի, բացում է այդ հավաքածուն, ուսումնասիրում, խաղում։

-Մկո, հասցնո՞ւմ եք գնալ Գյումրի։

-Չէ, ավելի շատ հարազատներս են գալիս, բայց շատ եմ կարոտում ամեն ինչը՝  օդը, արևը, որոշ տեղերում պահպանվել են Գյումրվա հին թաղամասերը, քայլում ես, սրտիդ հոգուդ մեջ երաժշտություն է սկսվում։ Իմ հարազատ քաղաքն է, անբացատրելի է, թե ինչ եմ ստանում այդ քաղաքից։

Գյումրիում ֆիլմի պրեմիերեայի ժամանակ էլ էմոցիաներս այնքան շատ էին, որ բեմ դուրս եկա  ու չակարողացա 2 բառ իրար կապել, բայց հանդիսատեսը հասկացավ ինձ։ 20 տարի առաջ ես հենց այդ բեմից էի սկսել, իսկ այսօր մեր ֆիլմի պրեմիերան էր, ինչի համար շատ ուրախ ու հպարտ եմ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է «Կանազի» շենքըՄոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումՀրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼԴպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում էՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանԵրևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա Իսրայելը hակամարտության սկզբից ի վեր Իրանի վրա ավելի քան 15,000 шրկ է նետել Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»Իրանում էuկալացիայի սկզբից ի վեր վնաuվել է 282 բժշկական օբյեկտ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանԱբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերՀայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Կրեմլում կարծում են, որ Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին
Ամենադիտված