Բրազիլիայում առնվազն 15 ուսանող է զոհվել ավտոբուսի վթարի հետեւանքով
ՄիջազգայինՈւսանողներ փոխադրող ավտոբուս է շրջվել Բրազիլիայի հարավարեւելյան շրջանում՝ Սան Պաուլու քաղաքից ոչ հեռու, ինչի հետեւանքով զոհվել Է առնվազն 15 մարդ, 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:20-ին (Երեւանի ժամանակով հունիսի 9-ին ժամը 06:20-ին) Սան Պաուլուից ոչ հեռու գտնվող Բերտիոգա մունիցիպալիտետում:
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով զոհվել է 15 մարդ, ներառյալ ավտոբուսի վարորդը, եւս 31 մարդ վերքեր են ստացել: Ընդամենն ավտոբուսում եղել Է 46 մարդ, որոնց մեծ մասը ուսանողներ էին: Բոլոր տուժածներին տեղափոխել են տեղի հիվանդանոցներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: