Ջոն Քեննեդիի սիրային նամակը դրվել է աճուրդի
LifeՋոն Քենեդիի ձեռագիր նամակը, որն ուղված է եղել իր սիրուհուն, վաճառվելու է բոստոնյան աճուրդում: Ենթադրվում է, որ գնորդն ԱՄՆ 35-րդ նախագահի ուղերձի դիմաց կվճարի առնվազն 30 000 դոլար, փոխանցում է bublbe.com-ը:
Աճուրդի տան ներկայացուցիչ Բոբբի Լիվինգսթոնը պատմել է, որ 4 էջանի նամակը գրվել է 1963 թվականին՝ Քենեդիի սպանությունից մեկ շաբաթ առաջ: Ըստ մասնագետների, այն ուղղված է եղել Մերի Մայերին: