Կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի ջրամատակարարումը
Հասարակություն
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, հունիսի 9-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 8-րդ զանգվածի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: