Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Ռուբլին թանկանու՞մ է Մերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա Իսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼ Դպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում է Հրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա


Լուիզա Ներսիսյան. «Հրանտն ամեն օր ասում է, որ սիրում է ինձ»

Life

BlogNews.am-ը գրում է.


Դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ու դերասան Հրանտ Թոխատյանն արդեն 13 տարի է՝ ամուսնացած են։ BlogNews-ն օրերս հանդիպել է Լուիզային և հետաքրքիր զրույց ունեցել ոչ միայն նրա գործունեության, այլև ընտանիքի, անձնական կյանքի ու ապրումների մասին։

-Լուիզա, հայկական իրականության մեջ Դուք համարվում եք համարձակ դերասանուհի, քանի որ չեք վախենում նկարահանվել բաց տեսարաններում։ Այն, ինչ Ձեր դեպքում ընկալվում է համարձակություն, Ձեր մասնագիտության մեջ համարվում է պրոֆեսիոնալիզմ։ Ձեզ համար ի՞նչ է համարձակությունը։ Իրականում որքանո՞վ եք համարձակ։

-Միայն Հայաստանում է, որ կա «համարձակ դերասանուհի» ասվածը։ Դա նորմալ է, ուղղակի մենք սովոր չենք նորմալին։ Երբ մեկը մեզ լավություն է անում, ասում ենք՝ արտակարգ անձնավորություն է, իրականում նա նորմալ մարդ է, աննորմալ է նա, ով չի անում այդ լավությունը։

Ինձ համար զարմանալի է, որ ֆիլմերում, ներկայացման մեջ մարդասպանի, խուլիգանի, խաբեբայի կերպար մարմնավորելուց առաջ ոչ ոք ծանրութեթև չի անում, բայց երբ պետք է սեր ներկայացնեն, երկմտում են՝ հասարակությունն իրենց ճի՞շտ կհասկանա, թե՞ ոչ։

Ինձ համար համարձակությունը որոշումներդ իրականություն դարձնելն է։ Ես համարձակ եմ։ Երբ  որոշումը կայացնում եմ, չեմ շեղվում իմ ընտրած ուղղուց։

-Այդ ճանապարհին նպատակն արդարացնո՞ւմ է միջոցները։

-Չէ, ես չեմ անտեսում մարդուն, չեմ տրորում ու խաղում ինքնասիրության հետ։ Փորձում եմ գտնել այն ձևը, որ առաջ քայլեմ, հասնեմ նպատակիս՝ չնեղացնելով ինձ շրջապատող մարդկանց։

-Որոշում կայացնելու փուլը երկա՞ր է տևում, թե՞ ինտուտիվ ու կտրուկ եք այդ հարցում։

-Երբեք ինտուիտիվ չեմ առաջնորդվել որոշում կայացնելիս։ Ես բավականին երկար եմ ծանրութեթև անում, որովհետև յուրաքանչյուր որոշում կայացնելիս հաշվի եմ առնում նաև իմ շրջապատի մարդկանց։

-Ո՞րն է եղել Ձեր ամենահամարձակ որոշումը, որ փոխել է Ձեր կյանքը։

-Իմ բոլոր որոշումները փոխել են կյանքս։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր ճակատագրի տերն է։ Մանկուց ինքս եմ կայացրել իմ որոշումները։ Անընդհատ ձգտել եմ փոփոխությունների, որոնք կլցնեն ինձ։

-Փոփոխակա՞ն եք։

-Չէ։ Ես ուղղակի փորձում եմ կյանքից քաղել առավելագույնը։

- Երբ Ձեր կյանքը կապեցիք Հրանտ Թոխատյանի հետ, Դուք 26 տարեկան էինք, նա՝ 45։ Ձեր միջև ոչ միայն տարիքային տարբերություն կար, այլև հետևում նրա ամուսնալուծություններն էին։ Նրա հետ ամուսնանալու որոշումը ռիսկայի՞ն էր Ձեզ համար։

-Այ դա որոշում չի եղել։ Դա միակ տեղն է, որտեղ չի կարելի խոսել որոշման մասին, որովհետև սերը որոշումներ չի ճանաչում։ Դա սրտով ես անում, մյուս դեպքերում մարդուն տրված է միտք, որը պետք է աշխատի։

Ես երբեք մտավախություն  չեմ ունեցել ու չեմ էլ ունենա, որ նրա անհաջող ամուսնությունները կարող էին անդրադառնալ մեզ վրա։

-Որովհետև չե՞ք սիրում համեմատվել։

-Որովհետև կարծում եմ, որ երբեք չի կարելի մարդու մասին դատել ուրիշների խոսքով։ Կարծիքները տարբեր են լինում, դրանց հավատալով ապրելն ամենասխալ բան  է։ Դու պետք է խորանաս մարդու տեսակի մեջ։ Ես մակերեսային շփվող մարդ չեմ, դրա համար վստահ էի, որ եթե մարդու հետ շփվեմ կհասկանամ՝ ով է նա։  Հրանտի հետ շփման ընթացքում հասկացա, որ մինչև ականջներիս ծայրը սիրահարված եմ։

Ես շնորհակալ եմ իմ ծնողներին, որ ինձ ինքնուրույն լինելու հնարավորություն են տվել, և ես անհատ եմ ձևավորվել։ Հիմա մենք էլ Լիլիթի հետ ենք այդպես անում։ Չենք բռնանում իր կարծիքին։

-Մի առիթով նշել եք, որ Հրանտը Ձեզ շնորհել էր Աստվածուհու տիտղոսը։ Ձեզ զգո՞ւմ եք Աստվածուհի, Հրանտը կարողանո՞ւմ է այնպես անել, որ դա զուտ բառերի մակարդակում չմնա։

-Ինձ համար շատ կարևոր էր այդ տիտղոսը, որ ամուսինս շնորհել էր ինձ։ Մինչև հիմա պահպանում եմ այդ դիպլոմը։ Հրանտը կարողանում է ապահովել դա, սակայն այլ հարց է՝ ինչքանով եմ ես ինձ զգում Աստվածուհի։ Ես համեստ մարդ եմ, որ ինձ համարեմ Աստվածուհի։

Հրանտն իր վերաբերմուքով այնպես է անում, որ ես զգամ ինձ «ամենա» կարգավիճակում։ Նա ամեն օր ասում է, որ սիրում է ինձ։ Շատ տղամարդիկ թերանում են դրանում, մտածում են՝  դե կինը պիտի հասկանա դա, եթե իր կողքին եմ, նշանակում է՝ սիրում եմ։ Չէ, այդ մասին պետք է խոսել։ Կարծում եմ՝ զույգը պիտի շատ զրուցի։ Զրույցի մեջ շատ բաներ են բացահայտվում։  Չպետք է թերանալ դրանում՝ մտածելով, թե նույն կերպ եք մտածում։ Իրականում մարդն անընդհատ փոխվում է։ Ընտանիքը կայուն է, երբ անընդհատ հասկանում ես՝ դիմացինդ ինչ տրամադրվածության մեջ է, արդյոք դու համապատասխանում ես իր այդ էտապին, դուք նույն ճանապարհո՞վ եք քայլում, թե՞ ոչ։

- Աշխատանքի բերումով Ձեր միջև հաճախ տարածություն է լինում, դա ձեզ խանգարո՞ւմ է ինտեգրված մնալ մյուսիդ կյանքի տվյալ էտապին։

- Չի լինում մի պահ, երբ էմոցիոնալ ինչ-որ պահ բաց թողնենք իրար, քանի որ շատ ենք խոսում իրար հետ։ Կապ չունի, որ հեռու ենք, ես գիտեմ՝ ինքն ինչ է զգում, այդ պահին ինչ հոգեվիճակում է, ում հետ է աշխատում։ Ինձ համար ոչինչ  փակ չէ։

Բնականաբար կարոտը կա, սակայն չի կարելի տրվել կարոտին ու չապրել։ Ես ընտրել եմ իրեն՝ իր դերասան տեսակով՝ հաշվի առնելով այդ ամենը։ Ես ուրախ ու երջանիկ եմ այն ժամանակ, երբ ինքն է ուրախ ու երջանիկ։ Յուրաքանչյուր ոք երջանիկ է, երբ ռեալիզացված է իր գործում, աճում է։ Ես իր կողքին կանգնած եմ և իմ մեջ կխեղդեմ կարոտը, բայց չեմ խանգարի իրեն  երջանիկ լինել և կայանալ որպես տեսակ։

-Ձեր դստեր՝ Լիլիթի մասին խոսելիս բոլորն ասում են՝ ծնված դերասանուհի։ Ձեզ համար երազանք կամ ցանկություն եղե՞լ է, որ ձեր աղջիկը մասնագիտական առումով Ձեր շարունակությունը լինի։

-Գիտեք, շատերն ասում են՝ ես դերասանուհի եմ, դրա համար եմ էդպիսին, ես ասում եմ՝ ես էդպիսին եմ, դրա համար եմ դերասանուհի։ Մարդու բնույթը, մտքի թռիչքը, աշխարհայացքը նպաստում է մասնագիտություն ընտրելուն։ Կարծում եմ՝ Լիլիթն իր տեսակով ունի այդ խառնվածքը. նա արվեստը խորն ընկալել գիտի, շատ էմոցիոալ է։ Այդ արժանինքներն ունենալով կարող է գնալ այս ասպարեզ։

-Շատ դերասաններ ասում են, որ իրենք չէին ցանկանա իրենց երեխան անցներ իրենց ճանապարհով։

-Ինչպիսի՞ ճանապարհ։ Եթե ընտրել ես այդ ճանապարհը, պետք է բարի լինես գնալ դրանով։ Զարմանում եմ այդ մարդկանց վրա. եթե քո ճանապարհը քեզ համար բեռ է, ինչո՞ւ ես շարունակում։ Եթե զոռով ես անում, ուրեմն թող այդ մասնագիտությունը։ Որ պահին ես զգամ, որ բավարարված չեմ իմ մասնագիտությամբ կամ թերանում եմ, առանց մի վայրկյան անգամ մտածելու կփոխեմ մասնագիտությունս։

Կարծում եմ՝ եթե ինքը պիտի սիրի իր մասնագիտությունն ու տրվի դրան, ուրեմն դա հենց իր տեղն է։ Ես Լիլիթին չեմ ուղղորդելու, ուղղակի հետևողական կլինեմ, որ ինչ մասնագիտություն էլ ընտրի, լինի արհեսատավարժ և գործող, ոչ թե բողոքող։

-Լիլիթիկի համար ճանապարհը որոշակիորեն պատրաստ է. իր ծնողներն անվանի մարդիկ են, իրեն շատ ավելի շուտ կնկատեն։ Ի՞նչ եք կարծում, իր ճանապարհն ավելի հե՞շտ կլինի։

-Չէ, ավելի դժվար, որովհետև անընդհատ պիտի ապացուցի, որ ինքն այդտեղ է, որովհետև լավն է իր մասնագիտության մեջ, սիրում է այն։ Դա հոգեբանորեն ավելի բարդ է, քան 0–ից սկսելը։

-Դա հասկանում եք, որովհետև ժամանակին նույնն ապացուցելու խնդի՞ր եք ունեցել՝ Հրանտի անվան ստվերում չմնալու համար։

-Եղել է պահ, երբ ես ըմբոստացել եմ, փորձել ինչ-որ բան անել, որ մարդիկ հասկանան դա, սակայն հասկացել եմ, որ հիմարություն է փորձել ինչ-որ բան ապացուցել մարդկանց, ովքեր բազմակարծիք են։ Բոլորին չես կարող գոհացնել, ուղղակի պիտի անես քո գործն ու դրանով ապացուցես ամեն բան։ Թե մարդիկ ինչ կխոսեն, իրենց խնդիրն է։

-Ինքաբավ մարդիկ հաճախ մեծ ուշադրություն չեն դարձնում հասարակական կարծիքին, սակայն հայտնի մարդու համար շատ կարևոր է ականջալուր լինել հանրային կարծիքին։ Ձեզ համար ո՞րն է այդ սահմանը։

-Ես ուշադիր եմ հանրային կարծիքին, սակայն հաճախ այն ցավեցնում է։ Երբ դու փորձում ես դիմացինին չնեղացնել, բայց տեսնում ես, որ քեզ փորձել են ցավեցնել, վիրավորվում ես։

-Լուիզա, Ձեր ընտանիքը հանրության ուշադրության կենտրոնում է,  Դուք հաճախ խոսում եք Ձեր ընտանիքի մասին, բայց միևնույն ժամանակ փորձում եք որոշակիորեն փակ պահել Ձեր ընտանիքը։ Տպավորություն է՝ փորձում եք այն պաշտպանել հանրությունից։

-Եթե դիմացինդ չունի չափի զգացողություն, դու պիտի պահես դա։ Ես ինչի՞ մասին պիտի խոսեմ։ Մեծ տարբերություն կա, թե հասարակության ո՞ր շերտի մասին ենք խոսում։ Իմ թիրախային լսարանն աշխատող, զբաղված մարդիկ են։ Ես իրենց համար եմ աշխատում, պարապների համար չեմ էլ մտահոգվում։ Եթե չեն գնահատում իրենց կյանքն ու պարապ են, իմն ինչո՞ւ պիտի գնահատեն։

Դու ամեն օր մերկանում ես հանդիսատեսի առաջ, դա արդեն բավարար է։ Իմ թիրախն այն մարդիկ են, ովքեր իմ գործին են ավելի ուշադիր։

-Մերկանում է Լուիզա՞ն, թե՞ կերպարը։

-Ես կերպարների միջոցով եմ ներկայանում, որտեղ կա իմ եսը։ Հարցազրույցների ժամանակ ես կիսվում եմ իմ խոհերով։ Դա էլի Լուզիան է, սակայն հասարակության համար հասանելի Լուիզան  ուրիշ է, իմ մոր համար հասանելի Լուիզան՝ ուրիշ։ Մենք բոլորս ունենք դերեր և ամեն տեղ մեզ դրսևորում ենք այդ տեսակով։

-Լուիզա, մենք խոսեցինք երջանկության մասին, որ ունեք։ Երբեմն ձգտումն ավելիին թույլ չի տալիս լիարժեք ընկալել ու գնահատել այն, ինչ ունես։ Կարողանո՞ւմ եք վայելել պահն իր ամբողջականության մեջ։

-Եթե ես չսիրեի վայելել պահը, միգուցե իմ ձգտումները խանգարեին ինձ, սակայն ես սիրում եմ կյանքն իր ամեն վայրկյանով, փորձում եմ քաղել մաքսիմալը ու դրա մեջ էլ երջանկություն գտնել։ Միևնույն ժամանակ, դա ինձ չի խանգարում երազել ու կատարելագործվել։

Ինձ մոտ ստացվում է վայելել պահը։ Երբ խնդիր կա, ես ասում եմ՝ դրա մասին վաղը կմտածեմ, վաղը գալիս է և ամեն բան հարթված է լինում։

Ես չեմ սրտնեղում, երբ անձրև է գալիս կամ շոգ է։ Ոչ մի պահ չկա, որ ինձ սրտնեղություն կպատճառի, որովհետև ես դրա մեջ գեղեցկություն ու կյանք եմ տեսնում։

Մենք ձայն ՉԵՆՔ ՏԱ որևէ այլ կուսակցության․ Սամվել Կարապետյանը՝ հաջորդ վարչապետ. Նարեկ ԿարապետյանԱյլևս թույլ չենք լինի․ կունենանք ուժեղ և տևական խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄիլիոնի «վերադարձից» մինչև ռեպարացիաներ․ Բաքվի պահանջները կոշտանում են, Երևանը՝ լռում. Նահապետյան (տեսանյութ) Ֆինանսական գրագիտության դասընթաց ԵՊՀ-ում․ Իդրամ և IDBankԱրցախի վերահայացում․ ինչպե՞ս. ՀայաՔվե Հիմնասյուներ«Ոչ Արեւմտյան Ադրբեջանին» շարժումը բացահայտում է Ադրբեջանի զավթողական ծրագիրը (տեսանյութ)Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը Այրվում է «Կանազի» շենքըՄոսկվայի վրա 8 ԱԹՍ է խփվել«Խելացի սահմաններից» մինչև ուժեղ դիվանագիտություն. Հայաստանում ներկայացրել են ուժեղ խաղաղության ծրագիրըԱնվտանգային ծրագրերով և մեր ազգի ամբողջ պոտենցիալը համախմբելով՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ ունենալու ենք տեղ արևի տակ. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի բանակը իրենց հաղթանակի դեպքումՀրդեհ Գյումրի քաղաքում․ տուժածներ չկան Բարձրաստիճան պաշտոնյա Միրզոյանը, ըստ էության, առանց որևէ ապացույցի, ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ. Սուրեն Սուրենյանց Արթուր Ավանեսյանը ջանք չխնայեց Հայաստանի համար, հիմա նա պատրաստ է հաջորդ պայքարին՝ անվտանգություն ապահովելու համար. Նարեկ Կարապետյան«Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբՌուբլին թանկանու՞մ էՄերձավոր Արևելքի hակամարտության կարգավորման բանակցությունները կարող են կայանալ Պակիստանում կամ Թուրքիայում. Reuters Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր ԵՄ-ին պետք չէ խաղաղություն Ուկրաինայում, որը հաշվի կառնի Ռուսաստանի շահերը. Զախարովա «Հրապարակ». Փաշինյանն ու նրա կառավարությունը ընդդիմությունից գաղափարներ են գողանումԻսրայելը hարվածել է Իրանի սnւզանավերի նախագծման միակ կենտրոնին. ՑԱԽԱԼԴպրոցում անչափահասը հայհոյել է, վիճաբանել պահակի հետ և հարվածել նրան․ վերջինը հիվանդանոցում էՀրդեհ` Գյումրիում․ տուժածներ չկան Հայաստանը նոր քաղաքական մշակույթի կարիք ունի․ Արմեն ՄանվելյանԵրևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում Վլադիմիր Զելենսկին, կազմակերպելով շրջագայություն Եվրոպայում, ձգտում է հիշեցնել իր մասին Մերձավոր Արևելքի իրադարձությունների ֆոնին և ավելի շատ գումար խնդրել. Զախարովա Իսրայելը hակամարտության սկզբից ի վեր Իրանի վրա ավելի քան 15,000 шրկ է նետել Ով ընտրում է այս իշխանությանը, շնորհակալություն է հայտնում Ալիևին. Գեներալ Կարապետյան Ստորագրեցինք հուշագիր հոլանդական Dyami անվտանգության հետախուզական ընկերության և հունական DRCS-ի հետ. մենք փոփոխություններ ենք բերելու. «Ուժեղ Հայաստան»Իրանում էuկալացիայի սկզբից ի վեր վնաuվել է 282 բժշկական օբյեկտ «Ուժեղ խաղաղության» միջազգային համաժողով՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ. ՈւղիղՓաշինյանը նոր շոուներ է պատրաստում ընտրություններից առաջ Սահմանադրական դատարանը ամբողջությամբ անցավ Փաշինյանի վերահսկողության ներքո Փաշինյանին օգնելու համար հաղթահարել են Հունգարիայի դիմադրությունը Թաց ձյուն, անձրև, քամու ուժգնացում․ ինչ եղանակ կլինի Մեր պետության քարտեզը հենց դուք եք անարգում՝ այն դարձնելով ձեզ համար քարոզչական գործիք. Էդմոն ՄարուքյանՍտոմատոլոգիական ծառայություններն ու բուհական կրթությունը պետք է լինեն անվճար․ Հրայր Կամենդատյան.Մենք կորցնելու ենք մեր երկիրը Նիկոլի պատճառով. Վահե ԴարբինյանԻրանի դեմ Ամերիկայի և Իսրայելի կողմից սանձազերծված պատերազմը անխուսափելիորեն ավարտվելու է Իրանի լիակատար հաղթանակով. Խաչիկ ԱսրյանԱբովյան քաղաքի սկզբնամասում բախվել են «Mercedes»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կան վիրավորներ Եկել եմ փրկելու MMA-ը. Մակգրեգորը հաստատել է վերադարձի մասին լուրերը Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 12 միլիարդ ՀՀ դրամի կորպորատիվ պարտատոմսերՀայաստանի գեղասահորդները մեկնարկում են աշխարհի առաջնությունում C360 քարտեր. Մի քանի քարտ՝ մեկ գնովՀայաստանում գործում է դեղերի թանկացման մաֆիա. Հրայր ԿամենդատյանԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու Կրեմլում կարծում են, որ Թուրքիան կարող է ազդել Կիևի վրա Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանին
Ամենադիտված