Նոնա Թելոյանը` որդու հետ առաջին հանդիպման մասին (լուսանկարներ)
LifeBravo.am-ը գրում է .
Նոնա Թելոյանի եւ Դավիթ Հակոբյանի առաջնեկի լույս աշխարհ գալու մասին պատմել ենք: Նորաթուխ մայրիկն ու փոքրիկ Էդուարդն արդեն դուրս են գրվել ծննդատնից եւ տանն են: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է որդու հետ առաջին հանդիպման մասին.«Տղայիս տեսնելով` զգացի, որ Աստծուց նվեր եմ ստացել. նրանից խաղաղություն է գալիս»:
Ամուսիններն այսօր կատարյալ երջանիկ են.«Մենք եւս մեկ անտեսանելի թելով կապվեցինք, որը երբեք չի կարող քանդվել: Երեխայի ծնունդը լրացրեց ու ամբողջացրեց ընտանիք կոչվող ամենաթանկ ձեռքբերումը մեր կյանքի»,-ասել է Նոնան:

