Հնդկաստանում բացվել է տրանսպորտի թանգարան (Տեսանյութ)
ՄշակույթԿոլեկցիոներ-էնտուզիաստի շնորհիվ Հնդկաստանում բացվել է երկրում տրանսպորտի առաջին թանգարանը: Ինչպես հայտնում է NTD.ru-ն, այն տեղակայված է Նյու Դելիից ընդամենը 60 կմ հեռավորության վրա:
9000 քմ ցուցահարթակում ներկայացված են դասական տասնյակ մեքենաներ, մոտոցիկլետներ, ավտոբուսներ և նույնիսկ կառքեր: Բոլոր ցուցանմուշները Թարուն Թխաքրալը հավաքել է 22 տարում:
Թանգարանում ներկայացված են նաև փոխադրամիջոցներ, որոնք ժամանակին պատկանել են հնդիկ ղեկավարներին:
Կոլեկցիոները նախատեսում է ընդլայնել հավաքածուն: