Աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները Իրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Իրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը


Օրվա գլխավոր լուրերը՝ «մեկ տողով»

Հասարակություն


Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը նախօրեին մեկնել էր Արցախ
։ Շուրջ հինգ տարի Արցախից եւ Հայաստանից բացակայած եւ օրերս վերադարձած Բաբայանին Ստեփանակերտում դիմավորել են մի քանի հարյուր  բնակիչներ, կողմնակիցները, այդ թվում՝ պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ստեփանակերտի հրապարակում Բաբայանը խոսել է բանակի արդիականացման իր տեսլականի մասին եւ վստահեցրել, որ չի անդամակցելու որեւէ կուսակցության, չի ուզում պատգամավոր դառնալ: Հավաքվածներն այնուհետեւ գնացել են նախագահական նստավայրի մոտ՝ Բակո Սահակյանից պահանջելով Սամվել Բաբայանին կրկին նշանակել Արցախի պաշտպանության նախարար։ Նախագահական նստավայրում հրաժարվել են ընդունել ցուցարարներին:

Սամվել Բաբայանին Ստեփանակերտում դիմավորելու հաջորդ օրը՝ այսօր առավոտյան, ծեծի է ենթարկվել Արցախի ընդդիմադիր պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ ԽանումյանըՍտեփանակերտի ոստիկանություն ծեծի վերաբերյալ հաղորդում է տվել Խանումյանի կինը: Հարազատների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում. Ազգային ժողովից դուրս գալիս նրան մոտեցել են զինվորական համազգեստով մարդիկ,  ծեծելով նստեցրել մեքենան, ապա ծեծված վիճակում տաքսիով տուն ուղարկել: Ոստիկանությունում հետաքննություն է կատարվում

Ավելի ուշ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրեն ծեծելուց հետո սպառնալիքի տակ ստիպել են թուղթ ստորագրել

«Ինձ ծեծելուց, ջարդելուց հետո, թուղթ են թելադրել, որը ես գրել եմ և ստորագրել, ինչպես նաև վիդեո են սարքել, որտեղ պահանջել են նշել, որ երեկվա դեպքերը սխալ են եղել...Ինձ ծեծողներից 7-ին ճանաչում եմ, նրանց տվյալները ընկերներս ճշտում են»,- գրել է Խանումյանը: Կատարվածին անդրադարձել է նաեւ Սամվել Բաբայանը, որն ասել է, թե Խանումյանին ստիպել են ստորագրել թուղթ այն մասին, որ նախօրեի հավաքին մասնակցելու համար Բաբայանն իրեն վճարել է:

Խանումյանին ծեծի ենթարկելու մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա՝ ասել է նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Դրան լավ ճանաչելով, նման զարգացում երևի մի օր պետք է լիներ։ Նրա պահվածքը, բնավորությունն այնպիսին է, որ միշտ կպնում է ինչ-որ մարդկանց, անպատվում է, պրովոկացիաների է ենթարկում»,-ասել է Բաբայանը։ Նա վստահեցրել է, որ կատարվածը չի կարող կապ ունենալ Խանումյանի այն հայտարարության հետ, թե իրենք նախաձեռնող խումբ են ձևավորել՝ Սամվել Բաբայանին Պաշտպանության նախարար նշանակելու համար։

Խանումյանին ծեծելու հարցը Ազգային ժողովի ամբիոնից բարձրացրել է Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորի խոսքով՝ Հայկ Խանումյանի կյանքին վտանգ է սպառնում, եւ անհրաժեշտ է, որ հայաստանցի պատգամավորները դատապարտող հայտարարությամբ հանդես գան

Խորհրդարանի միջանցքներում այսօր քննարկվող թոփ թեման Սամվել Բաբայանի վերադարձն էր: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Բաբայանը հայրենիքին իր հմտությունները կարող է ծառայեցնել առանց պաշտոն զբաղեցնելու: Ինչ վերաբերում է նրան կրկին պաշտպանության նախարար նշանակելու պահանջով Ստեփանակերտում սկսված ստորագրահավաքին, ապա Բաղդասարյանն ասել է՝ մենք ցեղախումբ չենք, որ խմբերով պահանջեն, մենք էլ նշանակումներ կատարենք

Ազգային ժողովում այսօր բուռն քննարկումներ է առաջացրել 2014թ. սեփականաշնորհման ծրագրի հաշվետվությունը: Այդ կապակցությամբ ՀԱԿ պատգամավորները հիշել են Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանի հայտարարությունը, որում նա քննադատել էր 90-ականների սեփականաշնորհման գործընթացը եւ ասել, թե իշխող ՀՀՇ-ն յուրայիններից բացի ոչ ոքի պաշտոն չէր տալիս, այդ թվում՝ սեփականաշնորհման համակարգում:

Ելույթները թեժ էին նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ: ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանը տեղեկացրեց՝ փոփոխություններով առաջարկվում է, որ ԱԱԾ ծառայողների շարքերը համալրեն գիտական աստիճան ունեցող, պարտադիր զինվորական ծառայությունից ազատված անձիք: Նաիրա Զոհրաբյանը նկատեց՝  ԱԱԾ համակարգը չպետք է դառնա կադրերի նշանակման բյուրո՝  կեղծ գիտնականների համար, բոլորն էլ գիտեն՝ ովքեր եւ ինչպես են այդ գիտական աստիճանները ստանում եւ բանակից ազատվում:

Սերժ Սարգսյանի հրամանագրով Արմեն Գեւորգյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: 43-ամյա Արմեն Գեւորգյանը նախկինում էլ մեկ տարով զբաղեցրել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, եղել է նաեւ Հայաստանի տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ: Նախագահն այսօր արդեն ազգային անվտանգության խորհրդի ղեկավար կազմին ներկայացրել է նորանշանակ քարտուղարին

Հունիսի 5-ի կեսգիշերին սպանություն է տեղի ունեցել էջմիածնում: Նախկին պլաստմասայի գործարանի մոտ արձակված 4 կրակոցներից մահացել է գործարար 42-ամյա Համլետ Պատուրյանը: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Էջմիածին քաղաքի բնակիչ, 26-ամյա Վարդան Սախկալյանը:  Համլետ Պատուրյանը Հայաստան էր վերադարձել Վոլգոգրադից: Նա ըմբշամարտիկ էր և բազմաթիվ բարեգործական նախագծեր էր իրականացրել Էջմիածնում:

Նոր Նորքի շենքերից մեկի բակում կնոջ գլխատված դի է հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով՝ Մոլդովական փողոցի այդ շենք հյուր գնացած կինը 5-րդ հարկից նետվել է ցած, ընկնելիս գլուխը դիպել է երկաթի եւ պոկվել: Դեպքի հանգամանքները պարզվում են:

Հունիսի 5-ին վթարի է ենթարկվել զինվորականներին տեղափոխող մեքենան: Վանաձոր-Դիլիջան ճանապարհին BMW մակնիշի մեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 50 մետր գլորվել ձորը: Մեքենայի վարորդին եւ ուղեւորին ծանր վիճակում տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց, Երեւան՝ զինվորական հոսպիտալ: Երկուսն էլ զինվորականներ են, նրանց վիճակը գնահատվում է ծանր:

Լոռու մարզի Սարամեջ համայնքում գիշերը գայլերը հարձակվել են ոչխարի հոտ վրա, հոշոտել մոտ 40 ոչխար եւ 7 գառ: Տուժած անասնատերը NEWS.am-ին պատմել  է, որ վարկով էր գնել ոչխարները եւ նոր էր հասցրել մարել վարկը:

Երեւանում հունիսի 6-ից վաճառքում են հայտնվել հայկական առաջին ArmPhone սմարթֆոնները: Արտադրողը Technology & Science Dynamics ընկերությունն է, որը որը նաեւ թողարկել էր հայկական առաջին պլանշետները: Վաճառքում հայտնվել է սմարթֆոնների 5 տարբեր մոդել, որոնք աշխատում են Android եւ Windows օպերացիոն համակարգերով, ունեն սենսորներ, 4G կապ ու ճանաչում են մատնահետքերը: Սմարթֆոների գինը տատանվում է 50-150 հազար դրամի միջև:

Ռուսական մամուլում մեծ աղմուկ է բարձրացրել Սամվել Կարապետյանի որդու շքեղ հարսանիքը: Լրատվամիջոցները հաշվել են՝ այն ռուսաստանաբնակ հայ գործարարին արժեցել է մոտ 2 մլն դոլար: Միայն վրացուհի հարսի դիզայներական հագուստն ու աքսեսուարները, հսկայական չափերի տորթը եւ երգիչների ընտրությունը բավարար է՝ հասկանալու համար, որ մի ամբողջ կարողություն է ծախսվել: 

Այսօր նվազել է միայն ֆունտի փոխարժեքը, դոլարը, ռուբլին ու եվրոն արժեւորվել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 478, ռուբլունը՝  7.29, եվրոյինը՝  542, ֆունտինը՝ 688 դրամ: 

Երեւանում հունիսի 7-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ  հնարավոր է նաև կարկուտ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կհասնի +13-ի, իսկ վաղը ցերեկը՝+28-ի։

Հայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանԻ՞նչ եղանակ սպասել հանգստյան օրերին․ Վարդավառին անձրև կտեղա՞Հուլիսյան ապոկալիպսիս. Մոսկվային մոտենում է հզոր ցիկլոնԳազամատակարարման պլանային դադարեցում կլինիՌուսաստանից, Ադրբեջանի տարածքով, հեղուկ գազ և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՄատենադարանի պատվիրակությունը ժամանել է Սուրբ Ղազար կղզիՍև հաղարջ. օգուտներ, վնասներ և հակացուցումներԵղեգնաձորում բախվել են «Ford Focus»–ն ու «ՎԱԶ 2121»–ը․ կան վիրավորներՊորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնականԲաքվում հայերի դատավարության նոր նիստ է անցկացվելՖրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակՆորվեգիա-Անգլիա հանդիպման անցկացումը վտանգված է, սպասվում է մինչև +43 աստիճանԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղարՏագնապ Անգլիայի հավաքականում. թիմի ճամբարում վարակ կաԵրևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվելՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրՈւկրաինայի օդային տարածքի փակումը կհանգեցնի հակամարտության սրման և պատերազմի բռնկման. ՋաբարովՏարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ինՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՈղբերգական դեպք՝ Տավուշի մարզում, Խաչաղբյուր գետից դուրս են բերել 19-ամյա պայմանագրային զինծառայողիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանՖԻՖԱ-ն 1 միլիոն դոլար կտրամադրի Վենեսուելայում երկրաշարժից տուժածներինՀունաստան-Գերմանիա ինքնաթիռի կոտրված պատուհանը «սկսել է դեպի դուրս քաշել» ուղևորին, ով հազիվ է հետո փրկվել Ինչպե՞ս նշել Վարդավառը. տոնի խորհուրդն ու չթույլատրված քայլերըԿատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցություններըԻրանի ենթակառուցվածքների վրա հարձակումը կարժանանա համարժեք միջոցառումների, Իսրայելը պատասխանից անմասն չի մնա. Իրանի ԱԽ քարտուղար Երբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԱշոտյանի քրգործում չկա տուժող, չկա վնաս, սա արդարադատական պրոցես չէ. Մկրտչյան Իշխանականներն իրենց ճակատին կրում են 50 հազար գողացված ձայների դրոշմը․ Նարեկ ԿարապետյանԻրանը խոստացել է հակահարված տալ ԱՄՆ-ի ցանկացած հարձակմանը Ժողովրդին պետք է համախմբել և շարժվել օրենքով թույլատրելի ճանապարհներով. Ցոլակ ԱկոպյանՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փաստացի փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ Հարցում ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ Իսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ տեր կկանգնի մեր երկրին. Հարցում Վարդավառից հետո «մեռելոցը» աշխատանքային օր է Ի՞նչ է ստացվում, այն ինչի համար նախկիններին էր մեղադրում, հիմա ինքն է անում. հարցում Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դին Ձերբակալվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն արդեն 4-րդ անգամ ռազմամարզական «Դավիթբեկյան խաղեր»-ի կողքին է և հանդիսանում է մշտական հովանավորը
Ամենադիտված