Մոուրինյոն կվաճառի «Մանչեսթեր Յունայթեդի» մեկ տասնյակից ավելի խաղացողների
Սպորտ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մտադիր է ամբողջովին նոր թիմ կառուցել եւ պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառել մեկ տասնյակից ավելի խաղացողների, հաղորդում էgoal.com-ը:
Պորտուգալացի մասնագետը չի ցանկանում թիմում տեսնել կիսապաշտպաններ Խուան Մատային, Անդեր Էրերային, Մեմֆիս Դեպային, պաշտպան Լյուկ Շոուին:
Մեծ է հավանականությունը, որ «Մանչեսթեր Յունայթեդից» կհեռանան նաեւ Բաստիան Շվայնշտայգերը, Մարուան Ֆելաինին, Էշլի Յանգը, Մայքլ Քարիկը, Մարկոս Ռոխոն, Սերխիո Ռոմերոն: