Ֆրանսիայում հեղեղումից վնասված կոմունաներում տարերային աղետի ռեժիմ կհայտարարեն
ՄիջազգայինՖրանսիայում հունիսի 8-ից տարերային աղետի գոտի կսահմանեն Ֆրանսիայի այն կոմունաներում, որոնք վնասվել են հեղեղումից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 6-ին հայտարարել Է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը՝ ամփոփելով ՆԳ նախարարության ղեկավար Բեռնար Կազնյովի եւ երկրի բնապահպ անության նախարար Սեգոլեն Ռուայալի հետ կայացած խորհրդակցության արդյուքները:
Նաեւ վարչապետը նշել Է, որ հեղեղումից տուժածներին օգնելու համար գործի կդրվեն մի քանի միլիոն եվրոյի չավով միջոցներ:
Տեւական անձրեւների պատճառով Ֆրանսիայի մի քանի շրջաններում տեղի են ունեցել ընդգրկուն հեղեղումներ: Սենում ջրի մակարդակը Փարիզի քաղաքային սահմանագծում հասել Է վերջին 34 տարվա ընթացքում ռեկորդային ցուցանիշների՝ վեց մետրից բարձր, սակայն հունիսի 5-ին հեղեղման գագաթնակետն անցել Է, ջրի մակարակն սկսել Է իջնել: Ֆրանսիայում հեղեղման զոհ Է դարձել չորս մարդ, 20-ից ավելի բնակիչներ տարբեր վնասվածքներ են ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AP