Գերմանիայի նախագահը հրաժարվել Է իր թեկնածությունը երկրորդ ժամկետով առաջադրելուց
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի նախագահ Յոհահիմ Գաուկը, որի լիազորությունների ժամկետը լրանում Է հաջորդ տարի, հրաժարվել Է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությամբ նա հանդես Է եկել Բեռլինում:
«Ես որոշում եմ ընդունել այլեւս չառաջադրել իմ թեկնածությունը»,-հայտարարել Է նա: Իր պարտավորությունները նա կկատարի մինչեւ 2017 թվականի մարտի 17-ը:
76-ամյա Գաուկը Գերմանիայի նախագահն Է 2012 թվականից: Նա փոխարինելու եկավ Քրիստիան Վուլֆին, որը բարձրագույն պետական պաշտոնը թողեց մի շարք աղմկահարույց սկանդալների հետեւանքով:
ԳՖՀ-ի ղեկավարի պաշտոնի հնարավոր թեկնածուների թվում նշում են ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեին, երկրի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերին, Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթին:
Գերմանիայում պետության ղեկավարին ընտրում Է Համերկրային ժողովը՝ հատուկ մարմին, որն այդ նպատակով, որպես կանոն, գումարվում Է հինգ տարին մեկ: Ժողովը բաղկացած Է 1240 պատվիրակներից, որոնց կեսը Բունդեսթագի պատգամավորներն են, մյուս կեսը՝ երկրամասերի խոհրդարանների ներկայացուցիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: