Օրվա բաղադրատոմս . Շերտավոր կարկանդակ
LifeՊատրաստման եղանակ
- Շերտավոր խմորը գրտնակով բացել 5մմ հաստության շերտով, ապա կտրատել 1,5-2սմ լայնության ժապավեններով:

- Նրբերշիկների վրա պարուրաձև փաթաթել խմորի ժապավենը՝ նրբերշիկի ծայրի հատվածից մի փոքր թողնելով բաց:

- Ըստ ցանկության կարելի է նրբերշիկների վրա երկայնական կտրվածք անել և լցոնել քերած պանրով, որից հետո փաթաթել շերտավոր խմորի մեջ:


- Կարկանդակները տեղափոխել պերգամենտայի թղթով պատված տապակի վրա, ապա քսել հարված ձուն:

- Թխել ջեռոցում մոտ 20րոպե 200աստիճանում:
Կարկանդակը կարելի է ուտել ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում:
Սակայն, եթե ցանկանում եք, որպեսզի հալված պանիրը նուրբ ծորա շերտավոր կարկանդակի շերտերի արանքից, ապա այն տաք վիճակում մատուցեք: