Սամվել Կարապետյանի որդու և հարսի հայկական ու վրացական պարերը
TVStyle.news.am-ը գրում է.«Հունիսի 4-ին մոսկովյան «Սաֆիսա» հանդիսությունների սրահում կայացել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի հարսանիքը: 24-ամյա Սարգսի ընտրյալն ու կյանքի ուղեկիցը վրացուհի Սալլի (Սալոմե) Կինցուրաշվիլին է:

Սալլին բիզնեսով է զբաղվում: Նա «Buy By Me» բրենդային հագուստի վերավաճառքով զբաղվող օնլայն-խանութի համասեփականատերերից է:
Զույգի հարսանիքն արդեն երկու օր է թե հայկական, թե ռուսական, թե վրացական պարբերականների ուշադրության կենտրոնում է:


Ինչպես կարելի էր գուշակել, հարսանիքի ընթացքում եղել են եւ հայկական, եւ վրացական երգ ու պար: Երջանիկ զույգը հյուրերին ներկայացրել են գեղեցիկ պարային համարներ:
Տեսանյութերն՝ այստեղ։