Ավստրալիայում մոլեգնող հեղեղումները առնվազն երեք մարդու կյանք են խլել
ՄիջազգայինԱվստրալիայում առնվազն երեք մարդ զոհվել, եւս երեքն անհայտ կորած են համարվում հեղեղումների պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Guardian-ին:
Հանգստյան օրերին Ավստրալիայի հարավարեւելյան մասում տեղատարափ անձրեւներ են տեղացել, որոնք հանգեցրել են հեղեղումների: Վնասվել Է առափնյա շրջանների զգալի մասը, միայն Սիդնեյում առանց Էլեկտրականության Է մնացել առնվազն 20 հազար տուն:
Ինչպես նշում Է հրատարակությունը, Մայրաքաղաքային տարածքում եւ Նոր Հարավային Ուելսում հորդառատ անձրեւները կսկսեն նվազել հունիսի 6-ի երեկոյան դեմ, Տասմանիա կղզում, որը մնացած շրջաններից ավելի շատ Է տուժել վատ եղանակից եւ հեղեղումներից, դրանք կտեւեն ավելի երկար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: