Ադրբեջանի զինուժը կրակել է հրաձգային զինատեսակներից. ԼՂՀ ՊԲ
ՀասարակությունԻնչպես հունիսի 4-ի լույս 5-ի գիշերը, այնպես էլ օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե որոշ ուղղություններում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ վստահորեն իրականացնում մարտական դիրքերի հուսալի պահպանություն: