Ֆրանսիայում կրակել են Չեխիայից ժամանած ավտոբուսի վրա. կա 6 վիրավոր
ՄիջազգայինՖրանսիայի Վալանս քաղաքում ավտոբուսի գնդակոծության հետեւանքով 6 մարդ է հոսպիտալացվել, գրում էLe Parisien-ը: Կրակ բացած մարդկանց ինքնությունը պարզ չէ:
Չեխիայից դուրս եկած ավտոբուսը, որում եղել է 75 ուղեւոր, այդ թվում՝ երեխաներ, վերադառնում էր Իսպանիայից:
5 մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել, 6-րդ ուղեւորը՝ 54-ամյա մի կին, աչքի վիրավորում է ստացել: Նրանց բոլորին բժշկական օգնություն են ցույց տվել: