Թուրքիայում տուրիզմի զարգացման համար ջրի մեջ ինքնաթիռ են տեղադրել
HeaderԿուշադասի հանգստավայրում դայվինգի զարգացումը խթանելու համար Էգեյան ծովի ափին՝ ջրի մեջ տեղադրել են A300 ինքնաթիռը, հայտնում է Daily Sabah-ը:
Նշվում է, որ 54 մետրանոց ինքնաթիռը կդառնա երկրի ամենախոշոր արհեստական խութը: Դուրս գրված ինքնաթիռը տեղի իշխանությունների վրա նստել է մոտ 93 հազար դոլար:
Կառավարությունը հույս ունի, որ տվյալ ատրակցիոնը կգրավի մոտ 250 հազար զբոսաշրջիկների: