ԱՄՆ-ում մասնավոր տանը 276 շուն են գտել
ՄիջազգայինԿենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեմ պայքարող միության աշխատակիցները ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի տներից մեկում 276 շուն են գտել ու առգրավել: Քոթեջի տիրուհին իր բնակարանը չէր լքել 5 տարի շարունակ եւ շներին իր ընտանիքն էր համարում: Այս մասին հայտնում է NBC 4 New York-ը:
Տարբեր ցեղատեսակի շներն ապրում էին քոթեջի ներսում: Նրանցից շատերը երբեք դրսում չէին եղել: Բոլոր կենդանիներին ապաստարան են տեղափոխել, որից հետո շներին կբաժանեն նոր տերերին:
Քոթեջը պատկանում է Շարլին ու Ջոզեֆ Հենդրիքներին, որոնց մեղադրանք կներկայացվի կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար: