Սիրիայում հայ զինծառայող է զոհվել
ՀասարակությունՍիրիայում ԻՊ ահաբեկիչների ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է հայ զինծառայող Ջորջ Ասալը: Arevelk-ի փոխանցմամբ՝ Ասալը մասնակցում էր Դեր Զորի ազատագրման գործողություններին:
Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթի տեղեկություններով՝ այսօր շարունակվել է նաեւ Հալեպի հայկական թաղամասերի հրթիռակոծությունը: Ահաբեկիչները կրակ են բացել խաղաղ բնակչության ուղղությամբ:
Հատկապես կրակի տակ է հայտնվել Նոր Գյուղ թաղամասը, մասնավորապես Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու շրջակայքը: Շենքին շոշափելի վնասներ են հասցրել: