Կարո Մուրադը մրցակցին նոկաուտի է ենթարկել առաջին ռաունդում
ՍպորտSport.news.am-ը գրում է .
Գերմանիան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկԿարո Մուրադը վստահ հաղթանակով է ավարտել կարիերայի 33-րդ մենամարտը:
Գերմանիայի Կասել քաղաքում կայացած մենամարտում 32-ամյա Մուրադն առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել բոլիվիացի Էստեբան Տաբաբարիին: Մենամարտն անցկացվել է կիսածանր քաշային կարգում, գրում էBoxingscene-ը:
Սա Կարո Մուրադի 29-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: Նախորդ մենամարտը նա անցկացրել էր այս տարվա փետրվարի 13-ին՝ միավորներով հաղթելով սերբ Ալեքսանդր Թոդորովիչին: