Սեդա Թութխալյանը՝ Եվրոպայի չեմպիոն
ՍպորտԳյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպին:
Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում կայացած առաջնությունում Ռուսաստանի թիմը թիմային 175,212 միավորով արժանացել է ոսկե մեդալի: Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան է (170,312), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆրանսիան (168,496):
16-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ: Նա Ռուսաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել նաեւ Բաքվում կայացած Եվրոպական մարզական խաղերում: