Արաբկիրում ավազակային հարձակման փորձ է կատարվել
ՀասարակությունNews.am-ը գրում է .
Երեւանում հունիսի 4-ին ավազակային հարձակման փորձ է կատարվել Արաբկիր համայնքում։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Կոմիտասի 63 շենքի բնակարաններից մեկի վրա ավազակային հարձակման փորձ է կատարվել։
Մի տղամարդ ջուր խմելու պատրվակով մտել է շենքի բնակարաններից մեկը, որտեղ միայն տանտերն է եղել։ Անծանոթ տղամարդու վարքագիծը կասկածելի է թվացել տանտիրոջը։ Վերջինս արագ կողմնորոշվել է եւ ահազանգել իրավապահներին, ինչի ընթացքում անծանոթը դիմել է փախուստի։