Թուրքիայում ավարտական միջոցառմանը տնօրենի ելույթի ժամանակ աշակերտները մեջքով են շրջվել (ֆոտո)
ՄիջազգայինՍտամբուլի հայտնի լիցեյներից մեկում ավարտական վկայականները ստանալու միջոցառման ժամանակ աշակերտները հետաքրքիր ձեւով են իրենց բողոքն արտահայտել Էրդողանի հրահանգով նշանակված տնօրենի դեմ։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի լիցեյներից մեկի աշակերտները չեն հանդուրժել, որ ամիսներ առաջ իրենց լիցեյի տնօրեն նշանակաված անձը սկսել է ընդդիմադիր հայացքներ ունեցող ուսուցիչներին հեռացնել աշխատանքից եւ ավարտական վկայականները ստանալու օրը բողոքի ակցի են իրականացրել։
Լիցեյի աշակերտները մի մարդու պես մեջքով են շրջվել, երբ ավարտական միջոցառմանը սկսել է ելույթ ունենալ նախագահ Էրդողանի հրահանգով տնօրեն նշանակված անձը։
Այս բողոքի ակցիան մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
