ՄԱԿ-ի մարդասիրական օգնության հասանելիությունը Սիրիայում վատթարանում է
ՀասարակությունՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգող Ստեֆան Օբրեյնը երեկ հայտնել է, որ օգնության կարիք ունեցող միլիոնավոր սիրիացիներին մարդասիրական օգնության հասանելիությունը վատթարանում է քանի որ այստեղ բռնությունների ծավալը մեծանում է:
ABC News-ի փոխանցմամբ` ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ պաշտոնապես կխնդրի Դամասկոսին թույլ տալ ՄԱԿ-ին օդային ճանապարհով հումանիտար օգնության տրամադրել շրջափակված տարածքներում:
Ստեֆան Օբրեյնը նշել է, որ նա փակ արտակարգ խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ վերջին հարձակումները «նոր մարդասիրական արտակարգ իրավիճակներ և մարտահրավերներ են ստեղծում», քանի որ շրջափակված վայրերում, որտեղ օգնության կարիքը ամենաշատն է, օգնությունը շարունակում է անհասանելի լինել: