Տորթ "Սնիկերս"
LifeԽմոր` 6 ձվի դեղնուցը 1,5 բաժ. շաքարավազով լավ հարել, ավելացնել 1 բաժ. թթվասեր, 150 գ. կարագ, 1 թ.գ. սոդա, 1,5 ճ.գ. քացախ, 1 ճաշի գդալ կակաո,2 բաժ. ալյուր: Ստացվում է թույլ խմոր, բաժանել 2 մասի և թխել թղթի վրա:(180"C) Բեզե` 6 ձվի սպիտակուցը հարել, ավելացնել 1 բաժ. շաքարավազ, թխել թղթի վրա:(120"C) Կրեմ` 1 տուփ եփած խտացրած կաթ և 200 գ. կարագ - հարել: Հերթականությունը` 1. Խմորի շերտը 2.Կրեմ, վրան ցանել բոված գետնանուշ 3.Բեզե 4.Կրեմ, վրան ցանել բոված գետնանուշ 5.Խմորի շերտը 6.Գլազուր անել և վրան գետնանուշ շաղ տալ: