Չեխիայում ինքնաթիռ է կործանվել
Ուշադրության կենտրոնումՉեխիայի հյուսիսում` Նիմբուրկա քաղաքի օդանավակայանում, ոչ մեծ ինքնաթիռի ընկնելու հետևանքով երկու մարդ մահացել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Նիմբուրգի օդանավակայանի տարածքում կործանվել է գերթեթև սպորտային ինքնաթիռ: Օդաչուն և նրա հետ խցիկում գտնվող ուղևորը մահացել են»,- հայտնել են ոստիկանությունից:
Կատարվածի պատճառները հստակեցվում են: