Դանի Ալվեսը լքում է «Բարսելոնա»-ն
ՍպորտԿատալոնական «Բարսելոնա»-ի բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը հաջորդ մրցաշրջանը կանցկացնի Թուրինի «Յուվենթուս»-ում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալվեսը Sport Italia-ի հետ զրույցում հաստատել է, որ միանալու է թուրինյան ակումբին:
«Այժմ չափազանց երջանիկ եմ: Շատ ուրախ եմ «Յուվենթուս»-ին միանալու համար: «Բարսելոնա»-ի հետ հաղթեցի հնարավոր ամեն բան ու վայելում էի ցանկացած րոպեն, սակայն փոփոխությունների ժամանակն է: Ցանկանում եմ «Յուվենթուս»-ի հետ հաջողությունների հասնել Եվրոպայում: Առաջիկա օրերին կլինեմ Թուրինում ու պայմանագիր կկնքեմ «Յուվենթուս»-ի հետ, սակայն դրա հետ մեկտեղ ընդմիշտ կմնամ «Բարսելոնա»-ի երկրպագու»,- ասել է Ալվեսը: