Ամերիկայի գավաթ. Կոլումբիան 2 անպատասխան գնդակ ուղարկեց ԱՄՆ-ի հավաքականի դարպասը
ՍպորտԱՄՆ-ում անցկացվող Ամերիկայի գավաթի բացման խաղում ընդունող երկիրը 0:2 հաշվով պարտվել է Կոլումբիայի հավաքականին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանդիպման 8-րդ րոպեին հաշիվը բացեց իտալական «Միլան»-ի պաշտպան Կրիստիան Սապատան: 42-րդ րոպեին Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:
Թեև երկրորդ խաղակեսում ԱՄՆ-ի հավաքականի գործադրած ջանքերին, հաշվի մեջ փոփոխություն չեղավ, և Կոլումբիայի հավաքականը վաստակեց առաջին երեք միավորը: Խմբի հաջորդ հանդիպումը կկայանա Կոստա Ռիկայի ու Պարագվայի միջև: