VARDA-ն Մոսկվայում առաջին անգամ ներկայացրել է լողազգեստների իր հավաքածուն
Life
VARDA-ն առաջին անգամ ներկայացրել է լողազգեստների իր հավաքածուն Arm Fashion Day նորաձեւության ցուցադրության շրջանակում, որը օրերս է կայացել Մոսկվայում:
Հավաքածուում ներկայացված են եղել ինչպես բեսթսելերներ, որոնք սիրված են դարձել ապրանքանիշի գոյության երկու տարիների ընթացքում, այնպես էլ լողազգեստների նոր մոդելներ, որոնք ստեղծվել են հատուկ Arm Fashion Day–ի համար:
Հետաքրքիր շոուն սկսվել է բալետի արտիստների տպավորիչ ելույթից, որից հետո պոդիումին են հայտնվել շքեղ լողազգեստներով մոդելներ:
Երեկոն լի էր ոչ միայն գեղեցկությամբ, այլեւ երաժշտությամբ: DJ Greg Avak-ը հայուհու ապրանքանիշի ցուցադրության համար էքսկլյուզիվ երաժշտություն էր ստեղծել:
After party-ի ժամանակ ելույթ է ունեցել Սեւակ Խանագյանը իր «Когда мы с тобой» հիթով, որի տեսահոլովակում VARDA–ն գլխավոր հերոսուհին էր:
Աղբյուրը՝ պարուհու մամուլի ծառայություն
Լուսանկարները՝ Արթուր Այվազյանի