ԱՄՆ-ն Իրանին ահաբեկչության գլխավոր հովանավոր է կոչել
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցի համաձայն, Իրանը միջազգային ահաբեկչության գլխավոր հովանավորն է: Այս մասին գրում է The Independent-ը:
Զեկույցում նշվում է, որ Իսլամական հանրապետությունը «2015 թվականին շարունակել է ահաբեկչության գլխավոր հովանավոր պետությունը մնալ, որն աջակցություն է կազմակերպում ահաբեկչությանը՝ ներառյալ խմբավորումներին ֆինանսավորումը եւ մարզումը»:
Հետազոտությունում նշվում է, որ Իրանն աջակցում է լիբանանյան «Հըզբալլահ»-ին, պաղեստինյան խմբավորներին՝ ներառյալ ՀԱՄԱՍ-ին, եւ Սիրիայում Բաշար Ասադի կառավարությանը:
Զեկույցին ի պատասխան՝ Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում տարածաշրջանային հարցերը լուծել գլխավոր մրցակիցների՝ ԱՄՆ-ի եւ «սատանայական» Մեծ Բրիտանիայի հետ:
Բացի այդ, ըստ Gazeta-ի, ամերիկյան զեկույցում ահաբեկչության մյուս հովանավորների շարքում նշված են Սիրիան եւ Սուդանը: