Ռուսաստանը բաց և ազատ երկիր է, ոչ ոք չի կարող այն վերափոխել. Պուտին
ՄիջազգայինTert.am-ը գրում է.
Ռուսաստանին հաջողվել է հաստատվել որպես ժամանակակից բաց և ազատ երկիր, ոչ ոքի չի հաջողվի վերափոխել այն իրեն հարմար ձևաչափերով, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Հունիսի 12-ին նշվում է Ռուսաստանի օրը, Կրեմլում այդ օրը պետության ղեկավարը շնորհում է պետական մրցանակներ, նշում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Ռուսաստանը ոչ միայն պատվով հաղթահարել է դժվարագույն փորձությունները, ոչ միայն 25 տարվա ընթացքում առաջընթաց գրանցել ժողովրդավարության և շուկայական տնտեսության ոլորտում, այլև կարողացել է հաստատվել որպես ժամանակակից բաց և ինքնուրույն երկիր»,- ասել է Պուտինը։
Պետության ղեկավարն ընդգծել է, որ հաջողվել է չկորցնել, պահպանել ռուսական պետականության էությունը՝ պահպանելով ժողովրդի առանձնահատուկ ազգային բազմազանությունը և նրա պատմական միասնականությունը, բազմադարյա ավանդույթները, հայրենիքին նվիրվածությունը, նրա ազատությունը և անկախությունը պաշտպանելու խիզախությունը։
«Հայրենասիրության այդ իդեալներն այնքան խորն են և ուժեղ, որ ոչ ոքի երբեք չի հաջողվել և չի հաջողվի վերափոխել Ռուսաստանը, ձևափոխել իր ձևաչափերին համապատասխան։ Մեզ հնարավոր չէ կտրել սեփական արմատներից և հիմքերից»,- ասել է նախագահը։