Թուրքիայի նորանշանակ վարչապետը ժամանել է Բաքու
ՄիջազգայինԹուրքիայի նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը ժամանել է Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատանը:
Ենթադրվում է, որ թուրք վարչապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ այլ պաշտոնական անձանց հետ:
Թուրքիայում ավանդույթ է դարձել նորանշանակ վարչապետի եւ նորընտիր նախագահի` Կիպրոսի բռնազավթված թուրքական հատված այցից հետո այցելել նաեւ Ադրբեջան: