Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին ՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում. Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը զավթելուն ուղղված գործողության մանրամասներ Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ Կրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով «Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին


7 խորհուրդ՝ ինչպես կազմակերպել երեխայի տարեդարձը տնային պայմաններում

Հասարակություն

Համաձայնեք ՝ չկա մի ծնող, որը չցանկանա  իր երեխայի ծննդյան տարեդարձն իսկական տոնի վերածել: Ներկա պայմաններում, հատկապես մայրաքաղաքի բնակիչների համար այս հարցը, թվում է, ոչ մի խնդիր պիտի չստեղծի ՝ սրճարանների բազմազանություն, ծառայությունների շռայլ ընտրացանկ, շոու-ծրագրի անսահմանափակ տարբերակներ: Բայց եկեք չմոռանանք ամենակարևորի մասին ՝ գումարը, որը մի քանի անգամ ավելին կկազմի, քան եթե միջոցառումը տանը կազմակերպեք: BlogNews-ն այսօր ձեր ուշադրությանը կներկայացնի մի հրաշալի պլան-ծրագիր, որով առաջնորդվելով դուք կկարողանաք փոքր գումարներով իսկական մեծ տոն ստեղծել ձեր փոքրիկի համար հենց ձեր իսկ տանը: Եվ այսպես, տոնական օրվան պատրաստվելու համար մեզ անհրաժեշտ է կոորդինացնել օրվա պլանը.

 

Ամենակարևոր կետը ՝ միջոցառման մեկնարկի հստակ ժամը: Միջոցառումը տանն է լինելու, իսկ նշանակված ժամից շուտ եկած հյուրերը կշեղեն ձեր ուշադրությունն ու դրանով իսկ կխանգարեն : Կոնկրետ նշված ժամը կօգնի ձեզ խուսափել կողմնակի հոգսերից ու կենտրոնանալ հյուասիրության պատրաստության վրա:

Տոնական տորթը ՝ օրվա գլխավոր բաղադրիչը: Այն կարող եք պատվիրել և այդպիսով կազատվեք գլխացավանքից, իսկ եթե այնուամենայնիվ  որոշել եք տանը պատրաստել, ուրեմն արեք դա միջոցառմանը նախորդող օրը: Երբեք, ոչ մի պարագայում հանկարծ չնախաձեռնեք այդ գործը հենց հանդիսության օրը: Նախ ՝ ստիպված եք լինելու երկար ժամանակ ծախսել ու չեք հասցնի մնացած գործերը, և երկրորդ ՝ կհոգնեք:

Մենյուն : Այն նախապես կարող եք համաձայնեցնել երեխայի հետ: Սովորաբար նման առիթների ժամանակ երեխաները սիրում են պիցցա, կորտոֆիլ- ֆրի և փայտիկների վրա արված  խորոված /կրակի վրա կամ  ջեռոցում տապակած, բայց հիշեք, խորովածը տապակելուց հետո ենք միայն տեղավորում փայտիկների վրա, այլապես բարակ փայտիկները կրակի վրա արագ կվառվեն/: Այս ամենի համար անհրաժեշտ սննդամթերքը գնեք մեկ օր առաջ, իսկ հանդիսության օրը միջոցառումի մեկնարկից 1 ժամ առաջ սկսեք պատրաստությունը: Հստակ որոշեք ՝ որն է լինելու առաջին ուտեստը և միայն դա պատրաստեք նախապես ՝ մինչև հյուրերի գալը: Մնացածն արդեն ընթացքում: Երեխաները սիրում են դադարներով սնվել ՝ ընդմիջելով ուտելու պրոցեսը խաղերով, երգ ու պարով: Ընթացքում պատրաստված պիցցան ու ֆրին, կամ ֆրին ու խորովածը նախ տաք ու թարմ կլինեն մատուցելու համար, և հետո այդպես դուք հանգիստ  կհասցնեք  բոլոր գործերը: Բազմազանության համար պատրաստեք մի քանի տեսակի աղցաններ: Հիշեք ՝ երեխաների համար կարևոր է ոչ թե աղցանի բաղադրությունը, այլ մատուցման տեսքը: Մրգեղենի մատուցման հարցում ևս գործում է  այս օրենքը:

Ըմպելիքներ: Գազավորված ըմպելիքների փոխարեն նախընտրեք կոմպոտներ: Նախ ՝ այդպես դուք շատ ավելի կտնտեսեք գումարի մեջ, և երկրորդ ՝ տնային պայմաններում թարմ ու համեղ մրգերից պատրաստված կոմպոտը միանշանակ առողջարար է:

Տան զարդարում, տոնական սպասք: միջոցառման գեղարվեստական մասը՝ տան զարդարումը անում ենք նախաօրյակին: Ցանկալի է դա անել այն ժամանակ, երբ երեխան քնած է: Նախ ՝ չի խանգարի, և երկրորդ՝ իր ծննդյան օրվա առավոտը կդիմավորի շատ ուրախ ու երջանիկ ՝ չէ՞ որ տոնական ձևավորված տան տեսքը նրա համար անակնկալ կլինի: Առաստաղը ձևավորելու համար ամենևին էլ պարտադիր չէ հատը 500-700 դրամով գնել հելիումի գազով լիցքավորված փուչիկներ: Գնեք  սովորական փուչիկ /50-70 դրամ/,  երկու կողմից կպչուն ժաապավեն /двухсторонний скоч/, և մի քանի մետր գունավոր ժապավեն: Փչեք փուչիկները, վերջնամասում կապեք գունավոր տոնական ժապավենը, իսկ գագաթնային մասում կպցեք երկկողմ կպչուն ժապավենը և կպցրեք առաստաղին: Պատերի ձևավորման համար կարող եք կպցնել երեխայի անունով տառեր,  «Ծնունդդ շնորհավոր» գրություն, և նույնիսկ երեխայի ապլիկացիայի աշխատանքները և նկարած նկարները: Մի անկյունում կարելի է երեխայի լուսանկարներով պաստառ հավաքել, որտեղ հյուրերը կտեսնեն նրա վաղ մանկության նկարները: Պաստառը պատրաստելու դեպքում ձեր հյուրերի ուրախ տրամադրությունը առաջին րոպեից կարող եք ապահովված համարել: Սակայն մի նկատառում ՝ պաստառը ևս պետք է պատրաստել նախապես, անգամ մեկ շաբաթ առաջ, որպեսզի հետո նրա վրա ժամանակ չծախսեք:

Երեխաները սիրում են, երբ իրենց զբաղեցնում են: Իսկ քանի որ միջոցառումը տանն է, ձեր զբաղվածությունը թույլ չի տա անընդհատ երեխաների կողքին լինել: Այս հանգամանքը հաշվի առնելով ՝ առաջարկում ենք հրավիրել ծաղրածու կամ մուլտհերոս: Երևանում նման ծառայությունների գները տատանվում են 5000-7000 դրամի սահմաններում: Հրավիրված հերոսի հետ երեխաները իսկապես անմոռանալի ժամանց կունենան: Երգ, պար, մրցույթներ, տորթի հանդիսավոր պահը ՝ այս ամենի մասին  կհոգա հրավիրված հերոսը, իսկ նրա հեռանալուց հետո նախապես ընտրված երգացանկը կօգնի ինքնուրույն կազմակերպել երեխաների ուրախ ժամանցը: Մրցույթները ավելի հետաքրքիր դարձնելու համար կարող եք նախապես փոքրիկ հուշանվերներ պատրաստել կամ գնել և նվիրել հաղթողներին:

Տոնական օրվա ավարտին երբեք մի նախաձեռնեք նվերները բացելու գործը: Երեխաները շատ անմիջական, պարզ ու միամիտ են, և եթե ձեր փոքրիկը հանկարծ նվերների մեջ մի բան չհավանի, վստահ եղեք, որ նա այդ մասին անպայման  բարձրաձայնի: Այդ իսկ պատճառով, եթե չեք ուզում, որ ձեր հյուրերը ձեր տնից նեղսրտած հեռանան ՝ նվերները բացեք հանդիսությունից հետո, ուշ երեկոյան:

 Ահա այսպես ՝ շատ քիչ գումարով  և հեշտ, կազմակերպված ու անկեղծ սրտով կարելի է տնային պայմաններում իսկական տոն կազմակերպել երեխայի համար: Եվ միշտ հիշեք ամենակարևորը ՝ երեխաները շատ զգայուն են և  չեն կարող չգնահատել այն, ինչը արվում է  նվիրումով ու անսահման հոգատարությամբ:

 

 պատրաստեց Արմինե Հայրապետյանը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչներըՀայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները Ազգերի լիգայում«Ֆորմուլա 1»-ի մասնակիցը վթարի է ենթարկվելԴուբայում կհայտնվի յուրօրինակ օազիսԱմերիկյան զենքից մինչև էներգետիկ նոր պլաններ. ԱՄՆ փոխնախագահի այցի արդյունքներն ու հեռանկարները. Էդմոն Մարուքյան112-ամյա երկարակյացը մահացել էԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել35-ամյա Ֆրանչեսկա Լոլոբրիջիդան նվաճեց երկրորդ օլիմպիական ոսկե մեդալը«Մարտի 1»-ի գործի շրջանակում Վալերիյ Օսիպյանին և Ռոբերտ Մելքոնյանին մեղադրանքներ են ներկայացվելէդմոն մարուքյանի անդրադարձը Ջեյ Դի Վենսի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններինՆոր պատերազմի վտանգ այս անգամ Ֆրանսիայի հետ. RTՀայերի գենը միակն է, որը 3,000 տարի մնացել է անփոփոխ․ Պետրոս Անանիկյան12 հազար դոլար պարտք՝ ամեն ընտանիքի ուսերին. 9 միլիարդի մասին իրականությունը՝ ըստ Ռոբերտ Քոչարյանի Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հատուկ հայտարարությունը բարերարի ուղերձի և դրա ձևի մասինԱՄՆ-ի փոխնախագահի այցը Հայաստան ապացուցեց այն թեզը, որի մասին ես խոսում եմ երկար ժամանակ, և շատերը քննադատում են ինձ. Մհեր ԱվետիսյանՔննչականը և դատախազությունը Սամվել Կարապետյանին հնարավորություն չեն տվել տեսաուղերձով հանդես գալ Team-ի և Ֆրանսիական համալսարանի համագործակցությամբ 120 ուսանող իր ուժերն է փորձել առաջատար ընկերություններումԵրևանի քրեական ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամինՎատ ժամանակները ծնում են ուժեղ առաջնորդներ, ուժեղ առաջնորդները ստեղծում են լավ ժամանակներ․ Նարեկ ԿարապետյանԳիտնականները կանխատեսում են «դժոխային կլիմա» Երկրի վրա՝ գլոբալ տաքացման պատճառովՅուրաքանչյուր իշխանություն ինքն է ընտրում իր թիվ 1 ընդդիմադրին, և սա տարածված փորձ է աշխարհում. Նաիրի Սարգսյան Մադագասկարը ազգային աղետի դրություն է հայտարարել՝ «Գեզանի» ցիկլոնի պատճառովԱրցախի հայաթափումը, ըստ ՄԱԿ-ի կոնվենցիայի, կարող է համարվել ցեղասպանություն․ Արեգ ՍավգուլյանԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներինԽոստովանե՛ք՝ որքան պարգևավճար եք ստացել դեկտեմբերին․ Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր բռնապետ պետք է իմանա՝ մի օր պատասխան է տալու իր արարքների համար․ Ավետիք ՉալաբյանՆարեկ Ամբարյանի մասին «Ժողովուրդ» օրաթերթի նյութը շտկվել է. նա ԶՊՄԿ-ում փոխտնօրենի պաշտոնը զբաղեցրել է մինչև 2021թ.Ադրբեջանի պետական AzTV հեռուստաալիքը մոնտաժել է Վենսի կատակը Ադրբեջանի առաջին տիկնոջ և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մասին ՀՀ որոշ շրջաններում թույլ ձյուն է տեղում. Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Ամերիկյան երկու ռազմանավ բախվել են Հարավային Ամերիկայի ափերի մոտ Ովքեր են հավակնում դառնալ տարվա լավագույնները. «Արտավազդ-2026» թատերական մրցանակաբաշխության 2-րդ փուլ անցած մասնակիցները Կյանքեր փրկելու հավատով. Ակբա բանկի աշխատակիցները՝ արյան կամավոր դոնորներ Փոքր բիզնեսը երկրի ողնաշարն է, այլ ոչ թե հարկային զոհը. Աշոտ Մարկոսյան Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներ Լոռու մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկված 13-ամյա տղան այտոսկրի կոտրվածք է ստացել. Նոր մանրամասներՄնացել է 115 օր, երբ Հայաստանը կունենա նոր ղեկավար. Սամվել Կարապետյանի ուղերձըՓաշինյանը դժգոհ է ամուսինների աշխատանքից. ո՞ւմ կհեռացնեն առաջինը Ամբողջ աշխարհում ներդրումների սով է, Միամտություն է կարծել, որ ՀՀ պետք է հորդեն բազմամիլիարդանոց ներդրումներ. Հայկ Ֆարմանյան Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը բացահայտել է երկրում իշխանությունը զավթելուն ուղղված գործողության մանրամասներ Տեառնընդառաջի տոնին կկատարվի նորապսակների օրհնության կարգ. Մայր Աթոռ Կրեմլը պատկերացում ունի ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ բանակցությունների նոր փուլի վերաբերյալ. Պեսկով Ինչպե՞ս մոլորեցնել միջազգային գործընկերներին. Համառոտ ձեռնարկ Փաշինյանից «Ռեֆորմիստներ» կուսակցությունը ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին առաջարկել է ընտրություններում գլխավորել կուսակցության ցուցակը Ծառուկյանի առաջիկա մրցակիցը դրամական գրազ է առաջարկել հայ մարզիկին Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Այս ուժեղ ժողովուրդը, որին դեռ հայ են կոչում, ստեղծում է իր ապագայի նոր նավը. Նարեկ Կարապետյանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ստեղծման մասին Արդյոք Վենսը Բաքվում քննարկե՞լ է հայ գերիների հարցըՈւժեղ Հայաստանը կկառուցվի ուժեղ տնտեսության վրա․ Հայկ Ֆարմանյան Փաշինյանի իշխանությունն իր վախից սաստկացնում է բռնաճնշումներըԿյանքից վաղաժամ հեռացել է բարերար Լևոն Հայրապետյանի դուստրը
Ամենադիտված