Սյունիքի մարզում «Մերսեդեսը» շրջվել է
ՀասարակությունՄայիսի 7-ին, ժամը 21.05-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. տուժածներ չկան:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ միջպետական Մ-2 ատոճանապարհի Սիսիան-Ծղուկ հատվածի 29-րդ կմ-ին դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 845 UU 63 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել ավտոմեքենան: