Ֆրանսիայում հեղեղների պատճառով ավելի քան 5.5 հազար մարդ է տարհանվել
HeaderՖրանսիայում հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղների պատճառով ավելի քան 5.5 հազար մարդ է տարհանվել: Այս մասին հայտնել են երկրի ՆԳՆ-ից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մի շարք քաղաքներում փողոցներում ջրի մակարդակը հասել է մեկուկես եւ անգամ երկու մետրի: Առաջիկայում դարձյալ անձրեւներ են սպասվում:
Այս պահին բարդ իրավիճակ է Փարիզից արեւելք եւ հարավ-արեւելք ընկած հատվածներում: