Սենում ջրի մակարդակը Փարիզի սահմանագծում ահագնալի բարձրանում է
ՄիջազգայինՍենում ջրի մակարդակը Ֆրանսիայի մայրաքաղաքի սահմանագծում կտրուկ բարձրանում է և շուտով կարող է հասնել 5,6 մետրի նշագծին: Այս մասին հայտնել են Vigicrue պետական կազմակերպությունում, որը պատասխանատու Է հեղեղումների և վարարումների ժամանակ իրադրության մոնիթորինգի համար:
«Սենում ջրի մակարդակի բարձրացումը Փարիզի սահմանագծում տեղի Է ունենում կտրուկ տեմպերով, և արդեն այսօրվա ընթացքում մակարդակը կարող Է հասնել 5,6 մետրի նշագծին»,- ասված է հայտարարության մեջ: Ավելի վաղ սպասվում Էր, որ Սենում ջուրըշ Փարիզում մինչև այդ մակարդակը կբարձրանա հունիսի 6-ից ոչ շուտ: Նոր տվյալները նշում են վտանգի բացահայտ աճի մասին: 1919 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքում տեղի Է ունեցել սաստիկ հեղեղում, այն ժամանակ ջրի մակարակը կազմել Է 8,4 մետր:
Սենում հոսանքի արագությունը մեկ օրում կտրուկ աճել Է: Գետում նավարկությունը կտրականապես արգելված Է:
Փարիզում փակ Է չորս առափնյակների՝ ջրով ծածկված բոլոր ստորին մակարդակների մուտքը, որոնք գտնվում են քաղաքի տարբեր մասերում:
Փարիզի Տրանսպորտի ինքնավար վարչության ղեկավար Գիյոմ Պեպին չի բացառել, որ «Սենում ջրի մակարդակի հետագա բարձրացման դեպքում ստիպված կլինեն կանգնեցնել քաղաքային էլեկտրագնացքի գիծը գետի ամբողջ ձախ ափի երկայնքով ձգվող թունելում»: Դա քաղաքում էլ ավելի կբարդացնի տրանսպորտային իրադրությունը, որն առանց այն Էլ դժվարացել Է Պոմպիդուի առափնյակի և Լուվրի երկայնքով ձգվող ավտոթունելի փակման պատճառով:
Օդերևութաբանական կենտրոնի կանխատեսմամբ՝ սպասվում են տեղատարափ անձրեւներ. տեղումների քանակը կհասնի 10-օրյա նորմային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: