Բունդեսթագը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը
BlogՎիկտոր Ենգիբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Բունդեսթագը ընդունեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը՝ համաձայն ՄԱԿ-ի 1948 թվականի սահմանման՝ ընդունելով նաև Գերմանիայի պատասխանատվությունը և քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտությունը:
Հստակ կոչ արվեց և կարևորվեց Հարավային Կովկասում խաղաղության հասնելու անհրաժեշտությունը ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:
Խոսնակ պատգամավորների խոսքով, նրանք նույնիսկ ստացել են մահվան սպառնալիքներ:
Հայոց Ցեղասպանության ճանաչումը կապվեծ մերձավոր արևելքի անվտանգության, քրդական խնդրի, Թուրքիայի ներքին ու նույնիսկ հայ-ադրբեջանական խնդրների հետ: Թուրքիային կոչ է արվում հաշվի նստել անցյալի հետ և վերջապես ճանաչել տեղի ունեցածը:
ԸՆԿԵՐ ՋԱՆ ԳԻՆԻ ԼԻՑ!!!
Իդեպ: Քրիստոնեադեմոկրատական խմբակցության պատգամավոր Վայլերը կրում էր Անմոռուկ և խոսքը հայերենով և թուրքերենով սկսեց «Սիրելի հայեր, սիրելի թուրքեր» արտահայտությամբ: