Կատրին Դենյովի գեղեցկության գաղտնիքները. այն կհետաքրքրի ցանկացած կնոջ
LifeLife.panorama.am-ը գրում է .
Լրագրողները սիրում են երիտասարդ աստղերից ճշտել նրանց գեղեցկության գաղտնիքները։ Բայց այս դեպքում բոլոր ժամանակների ամենագեղեցիկ կին համարվող 72-ամյա Կարին Դենյովը կարող է ավելի լավ խորհուրդներ տալ՝ հաշվի առնելով կյանքի փորձը։
Քիչ արև
«Ես և քույրս մեծացել ենք արվարձանում և միշտ խուսափել ենք արևի ճառագայթներից։ Մայրս միշտ ասել է, որ արևը վնասակար է մաշկին ու ես միշը արևից պաշտպանող կրեմներ եմ օգտագործել։ Մաքուր օդը նույնպես շատ կաևոր է։ Անգամ ծանրաբեռնված գրաֆիկի ժամանակ ես զբոսնում եմ, պարտադիր անում եմ թեթև դիմահարդարում, կարող եմ զերծ մնալ իմ սիրելի կարմիր շրթներկից, բայց թեթև դիմահարդարումը պարտադիր է»։
Կիտրոնի հյութ
«Ամեն առավոտ ես խմում եմ կիտրոնի հյութ։ Չգիտեմ՝ որքանով է օգնում օրգանիզմին, բայց վստահ եմ, որ լավացնում է մաշկի գույնն ու պարզեցնում աչքերը»։
Թեթև դիմահարդարում
«Որքան մեծանում եմ, այնքան քիչ կոսմետիկա եմ օգտագործում։ Ինձ համար կարևոր են պրայմերի և դիմափոշու որակը, քանի որ հենց դրանք եմ ես ամենից հաճախ օգտագործում»։





