Ռուսական ինքնաթիռները հարձակվել են սիրիական Իդլիբ քաղաքի վրա. SOHR
HeaderՌուսական ինքնաթիռները հարձակվել են սիրիական Իդլիբ քաղաքի վրա՝ հասցնելով առնվազն 10 հարված և ռմբակոծության ենթարկելով այն շրջանը, որտեղ գտնվում է Ազգային հոսպիտալը: Այս մասին հայտնում է Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհուրդը (SOHR):
Կազմակերպության տվյալներով՝ այդ ավիահարվածների հետևանքով զգալի վնասներ կան, մահացել է առնվազն 14 մարդ, նրանց թվում՝ 3 երեխա, սակայն վիրավորների թիվը կարող է ավելի շատ լինել:
Նույն օրը Reuters գործակալությունը հայտնել է, որ ենթադրաբար ռուսական ինքնաթիռների հարձակումներից հետո Իդլիբում կա ավելի քան 150 տուժած։ Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ, ամենայն հավանականությամբ, ավիահարվածները չեն դիպել հոսպիտալին: